Եթե իշխանություններն Արթուր Վանեցյանին տան որևէ կարգավիճակ գերիների և անհայտ կորածների հարցով զբաղվելու համար, պատրաստ է չզբաղվել քաղաքականությամբ
Եթե իշխանությունն ինձ տա կարգավիճակ, ես կզբաղվեմ գերիների հարցով, որը նրանք ձախողել են, ինչքան գերիներ վերադարձրել են, դա եղել է միայն ՌԴ նախագահի շնորհիվ, իսկ մեր իշխանություններն այդ հարցում ձախողվել են․ այս մասին Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ զրույցում ասել է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը:
«Ես պատրաստ եմ դադարել զբաղվել քաղաքականությամբ, եթե իշխանությունները ինձ տան որևէ կարգավիճակ՝ գերիների և անհայտ կորածների հարցով զբաղվելու համար, բայց մեր երկրի անվտանգային համակարգը քանդված է և տվյալ հարցում չի արվում ոչ մի բան՝ ԱԱԾ-ն, Ոստիկանությունը, բանակը, և մնացած բոլոր կառույցները այսօր զբաղվում են մի գործով՝ իշխանությունը պահելով, իսկ մեր իշխանություններն այս հարցը ձախողել են, նրանք ուղղակի ապաշնորհ են և չեն կարող լուծել այդ հարցը, իսկ այն գերիները, որոնք բերվել են, Ռուսաստանի շնորհիվ է եղել»,- ասաց Արթուր Վանեցյանը:
Արթուր Վանեցյանը նաև մեկնաբանեց այն հայտարարությունը, որ ընդդիմությունը խոչընդոտել է գերիների վերադարձին:
«Նոյեմբերի 9-ից հետո անցել է շուրջ 4 ամիս, 4 ամսվա ընթացքում առնվազն 2 ամիսը ընդդիմությունը ոչ մի գործունեություն չի իրականացրել , ինչո՞ւ այդ ժամանակահատվածում որևէ գործողություն չեն արել, ինչո՞ւ են հիմա մեղադրում ընդդիմությանը տվյալ հարցում»,- ասաց նա:
Նա նաև նշեց՝ Նիկոլ Փաշինյանի պատճառով Սփյուռքում գտնվող մարդիկ ամաչում են իրենց ինքնությունից, իսկ այդ ժամանակ մանիպուլյացիոն գործիքներով Նիկոլ Փաշինյանը պահում է իշխանությունը:
«Հայ ժողովուրդն այս ապիկար իշխանության պատճառով պարտվել է և հիմա Սփյուռքում ապրող մարդիկ չեն հպարտանում հայ լինելով, չեն ուզում իրենց ինքնության մասին խոսել այսօր։ Նիկոլ Փաշինյանը հենարան չունի, նրա միակ հենարանը մնացել է մանիպուլյացիան, նա մանիպուլյացիայով եկավ իշխանության և այդ նույն սկզբունքով մնում է իշխանության»,- ասաց նա:
Արթուր Վանեցյանը նաև անդադարձ կատարեց փետրվարի 25-ի Նիկոլ Փաշինյանի հանրահավաքին, մեկնաբանելով՝ շատ մարդիկ եկել էին պաշտոնները չկորցնելու համար:
«Նիկոլ Փաշինյանի հանրահավաքի մարդկանց կարող ենք բաժանել 2 մասի՝ մոլորված մարդիկ, որոնք մինչ օրս հավատում են Փաշինյանին, և ստիպողաբար գնացած մարդիկ, ովքեր գնացել են պաշտոնները պահելու համար»,- ասաց նա Վանեցյանը:
Վանեցյանի խոսքով՝ Զինված ուժերում որևէ մեկին ձերբակալելը ֆանտաստիկայի ժանրից է, իսկ ինչ վերաբերվում է նրան, որ ԶՈՒ-ը պետք է կատարեն հրամանները, դա վերաբերվում է խաղաղ պայմանների ժամանակ տրվող հրամաններին, իսկ հիմա երկրում սեպտեմբերի 27-ից սկսած աննորմալ իրավիճակ է:
«Ո՞վ կարող է այսօր մտնել Զինված ուժերի շտաբ և իրականացնել ձերբակալություն, դա ֆանտաստիկայի ժանրից է, ուժային որևէ գործողություն հնարավոր չէ իրականացնել, այդպիսի բան հնարավոր չէ: Զինված ուժերի ԳՇ-ն միշտ կատարել է իր պարտականությունները և ուսադիր կրողները պարտավոր են կատարել հրամաններ, բայց հրամանները կատարվում են սովորական պայմաններում, սեպտեմբերի 27-ից Հայաստանում աննորմալ իրավիճակ է»,- ասաց նա:
Նմանատիպ հոդվածներ
Օնիկ Գասպարյանն այսօր առավոտյան եղել է ՀՀ նախագահի նստավայրում
Պաշտպանության նախարարությանը մոտ կանգնած 168.am-ի խիստ հավաստի աղբյուրների փոխանցմամբ, ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պե...
Արմեն Սարգսյանը չի ստորագրել Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնից ազատելու հրամանագրի նախագիծը
2021թ. փետրվարի 25-ին Հանրապետության նախագահին է ներկայացվել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գա...
Արմեն Սարգսյանն առայժմ որոշում չի կայացրել Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու առաջարկության հետ կապված
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն առայժմ որոշում չի կայացրել Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու...
Ռուբեն Վարդանյանը ներկայացրել է ճգնաժամից հետո Հայաստանի զարգացման 2 սցենար
«Տրոյկա Դիալոգ» ներդրումային ընկերության նախկին սեփականատեր Ռուբեն Վարդանյանը «ՌԲԿ» հեռուստաալիքին տված հարցազրույցում հ...