ՌԴ-ում հուսով են՝ Հայաստանում տիրող իրավիճակը խաղաղ հանգուցալուծում կունենա. Մատվիենկոն Միրզոյանի հետ է խոսել
ՌԴ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ քննարկել է Հայաստանում տիրող իրավիճակը: Այս մասին հայտնում է ՌԻԱ-Նովոստին:
Մատվիենկոն Միրզոյանին հայտնել է, որ Ռուսաստանի Դաշնությունը հուսով է՝ իրավիճակը խաղաղ հանգուցալուծում կունենա:
Զրուցակիցները քննարկել են Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների եւ այլ գերեվարված անձանց հայրենիք վերադարձի խնդիրը: Մասնավորապես անդրադարձ է կատարվելօրեր առաջ Հայաստանի կին խորհրդարանականների՝ Վալենտինա Մատվիենկոյին ուղղված նամակին, որով պատգամավորները խնդրում էին օժանդակել հատկապես գերեվարված կանանց վերադարձին:
Հիշեցնենք, որ ՀՀ զինված ուժերը հայտարարություն է տարածել՝ պահանջելով ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականը, միաժամանակ նախազգուշացրել ձեռնպահ մնալ ժողովրդի դեմ ուժ կիրառելուց, ում զավակները զոհվել են՝ պաշտպանելով Հայրենիքն ու Արցախը:
Այս հայտարարությունից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ իր կողմնակիցներին հրավիրելով Հանրապետության հրապարակ, իսկ ԳՇ-ի հայտարարությունը որակել է «ռազմական հեղաշրջման փորձ»։
Ընդդիմադիրները վրաններ են տեղադրել ԱԺ շենքի առաջ և պատրաստվում են այնտեղ մնալ, քանի դեռ վարչապետը հրաժարական չի տվել:
Նմանատիպ հոդվածներ
Նախագահը անձամբ է այցելել ԳՇ ` Օնիկ Գասպարյանին հանդիպելու համար
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբ, որտեղ հանդիպել է ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օ...
ՀՐԱՏԱՊ. ԶՈՒ ԳՇ ղեկավարությունը պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը. հայտարարություն
Գլխավոր շտաբի ղեկավարությունը՝ Օնիկ Գասպարյանը և բոլոր կորպուսների հրամանատարները հանդես են եկել հայտարարությամբ։ Հայտար...
ՀՀ նախագահը ունի 1 օր, հակառակ դեպքում Օնիկ Գասպարյանը կհամարվի ազատված
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը դեռ 1 օր ժամանակ ունի, որպեսզի Սահմանադրական դատարան ուղարկի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջ...
Դիպուկահարներ՝ Ազգային ժողովի շենքում
Դիպուկահարներն Ազգային ժողովում են, տարածքում տեղադրվել են լուսաձայնային նռնակներ:Ավելի վաղ զոդվում էին նաև ԱԺ դարպասներ...