Վստահ եմ՝ ժողովուրդը սթափ կգնահատի իրավիճակը և կկանգնի բանակի կողքին. Քաջարանի համայնքապետ
Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը կոչ է անում միասնաբար սատարել ՀՀ Զինված ուժերին: Այս մասին տեղեկանում ենք Քաջարանի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջից:
«Սիրելի՛ հայրենակիցներ, երկրում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակը պահանջում է քաղաքացիական բարձր իրավագիտակցություն։ Վարչապետի պաշտոնը զբաղեցնող իրեն սպառած անձը ի զորու չէ սթափ գնահատել դրությունը և կամովին վայր դնել իշխանությունը, ավելին, իր ոչ ադեկվատ գործելակերպով կարծես փորձում է երկիրը տանել նոր ցնցումների, հրահրել քաղաքացիական բախումներ, ժողովրդի ու բանակի միջև ընդհարումներ։
Սա անթույլատրելի, ազգադավ քաղաքականություն է։ Վստահ եմ որ ժողովուրդը սթափ կգնահատի իրավիճակը և կկանգնի Հայոց բանակի կողքին։ Անձամբ ճանաչելով Օնիկ Գասպարյանին` համոզմունք եմ հայտնում, որ նրա քայլերը բխում են մեր պետականության, բանակի ու ժողովրդի շահերից և կոչ եմ անում միասնաբար սատարել ՀՀ Զինված ուժերին, դիմագրավել մեր երկրին պատուհասած չարիքը»,- ասված է հրապարակման մեջ։
Նմանատիպ հոդվածներ
ԳՇ պետը մերժել է հրաժարական տալու պահանջը՝ ասելով. «բանակի պահանջները անբեկանելի են»
Համացանցում տեղեկատվություն է տարածվել, որտեղ նշվում է, որ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը կտրուկ մերժել է հրաժարական տալու պահան...
Ովքեր են առավոտյան եղել Նիկոլ Փաշինյանի մոտ և ինչ են որոշել. «Ժողովուրդ»
Երեկ, երբ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարակում հայտարարեց՝ վե՛րջ թավիշին, ուժային կառույցներում շունչները պահած սպ...
Գերագույն հրամանատարի պաշտոնը զբաղեցնող անձն ունի երկու ելք. Վիգեն Սարգսյան
ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը ֆեսբուքյան իր էջում գրել է.«Երբ երկրի Զինված ուժերի ողջ վերնախավը հանրայ...
ԱԱԾ տնօրենը արդեն դուրս է եկել Օնիկ Գասպարյանի աշխատասենյակից
24news-ի տեղեկությունների համաձայն ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը արդեն դուրս է եկել ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի աշխատասե...