Տեղեկություններ կան, որ մի քանի հոգի փորձում են ԳՇ պետի եւ զինվորականների վրա ճնշում գործադրել. Իշխան Սաղաթելյան
Հավաստի տեղեկություններ կան, որ մի քանի հոգի փորձում են Գլխավոր շտաբի պետի եւ զինվորականների վրա ճնշում գործադրել, որպեսզի հասնեն հրաժարականի: Այս մասին Բաղրամյան պողոտայում հայտարարեց «Հայրենիքի փրկության շարժման» համակարգող Իշխան Սաղաթելյանը:
«Մենք վստահ ենք, որ մեր բանակը, զինվորականությունը պինդ է եւ պետության կողքին: Սա Նիկոլ Փաշինյանի եւ Օնիկ Գասպարյանի կռիվը չէ, սա մեր երկիրը փրկելու համար պայքար է, մեր հայոց բանակը գիտակցելով դա կանգնել է ժողովրդի կողքին եւ եւս մեկ անգամ եկեք ասենք, որ կանգնած ենք բանակի կողքին»,-ասաց նա:
Ակցիայի մասնակիցները վանկարկեցին «Օնիկ, Օնիկ»:
Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ իրենք այնքան ժամանակ են մնալու Բաղրամյան պողոտայում, մինչեւ հարցը լուծվի եւ իրենք հասնեն իրենց գլխավոր նպատակին:
«Վաղը ժամը 13:00-ին ԱԺ-ում կրկին նիստ է հրավիրված եւ ես կոչ եմ անում «Իմ քայլ»-ի պատգամավորներին ներկայանալ աշխատանքի, կատարեք ձեր պարտականությունները եւ կանգնեք ժողովրդի կողքին: Շատ կարեւոր է, որ վաղը նիստին զուգահեռ այս հրապարակը լեփ-լեցուն լինի»,-ասաց նա:
Նշենք, որ «Հայրենիքի փրկության շարժման» անդամները վրաններ են տեղադրել Բաղրամյան պողոտայում, վառարաններ են բերել եւ հայտարարել են, որ գիշերելու են Բաղրամյան պողոտայում:
Նմանատիպ հոդվածներ
ԳՇ պետը մերժել է հրաժարական տալու պահանջը՝ ասելով. «բանակի պահանջները անբեկանելի են»
Համացանցում տեղեկատվություն է տարածվել, որտեղ նշվում է, որ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը կտրուկ մերժել է հրաժարական տալու պահան...
Ովքեր են առավոտյան եղել Նիկոլ Փաշինյանի մոտ և ինչ են որոշել. «Ժողովուրդ»
Երեկ, երբ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարակում հայտարարեց՝ վե՛րջ թավիշին, ուժային կառույցներում շունչները պահած սպ...
Գերագույն հրամանատարի պաշտոնը զբաղեցնող անձն ունի երկու ելք. Վիգեն Սարգսյան
ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը ֆեսբուքյան իր էջում գրել է.«Երբ երկրի Զինված ուժերի ողջ վերնախավը հանրայ...
ԱԱԾ տնօրենը արդեն դուրս է եկել Օնիկ Գասպարյանի աշխատասենյակից
24news-ի տեղեկությունների համաձայն ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը արդեն դուրս է եկել ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի աշխատասե...