ՌԴ ՊՆ հայտարարության մեջ նաև նշվում է, որ վարչապետին, միգուցե, ճիշտ չեն զեկուցել. Ալեն Սիմոնյան
«ՌԴ ՊՆ հայտարարության մեջ նաև նշվում է, որ վարչապետին, միգուցե, ճիշտ չեն զեկուցել»․ Ալեն Սիմոնյան
«Ես կարծում եմ՝ ծանոթ եք ՌԴ պաշտպանության նախարարության հայտարարությանը, և չուզենալով խորանալ «Իսկանդերի» պատմության մեջ, կարող եմ մի բան ասել, որ ուղղակի պետք է հետևություն անել՝ վարչապետի հայտարարությունը, վարչապետի կողմից ազատման հետ կապված հայտարարությունը, և այսօր, Ռուսաստանի ՊՆ հայտարարությունը, որ «Իսկանդեր» չի կիրառվել։ Այնտեղ նաև նշվում է, որ վարչապետին, միգուցե, ճիշտ չեն զեկուցել,- «Հանրային հեռուստաընկերության» եթերում անդրադառնալով «Իսկանդերի» թեմային, ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ հավելելով,-մեր քաղաքացիներն այս երեք ինֆորմացիները կվերլուծեն և կհասկանան՝ ինչի մասին է խոսքը»։
Պ.Ղազարյանի ճշտող հարցին, թե, այսինքն, «Իսկանդեր» չի՞ կիրառվել և վարչապետին ճիշտ չե՞ն զեկուցել, ԱԺ փոխնախագահը պատասխանեց․ «Ես չեմ ուզում հիմա դրա մասին խոսել։ Երեք ինֆորմացիան եկեք համադրենք, դնենք իրար կողքի և եզրակացությունները թողնենք հետագային։ Ես ձեզ վստահեցնում եմ, որ հետո շատ զրուցելու բան կունենանք, և սրա հետ կապված շատ հետաքրքիր ինֆորմացիներ կլինեն, և նույնիսկ կարող է «Իսկանդերով» չսահմանափակվի»։
Նմանատիպ հոդվածներ
ԳՇ պետը մերժել է հրաժարական տալու պահանջը՝ ասելով. «բանակի պահանջները անբեկանելի են»
Համացանցում տեղեկատվություն է տարածվել, որտեղ նշվում է, որ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը կտրուկ մերժել է հրաժարական տալու պահան...
Ովքեր են առավոտյան եղել Նիկոլ Փաշինյանի մոտ և ինչ են որոշել. «Ժողովուրդ»
Երեկ, երբ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարակում հայտարարեց՝ վե՛րջ թավիշին, ուժային կառույցներում շունչները պահած սպ...
Գերագույն հրամանատարի պաշտոնը զբաղեցնող անձն ունի երկու ելք. Վիգեն Սարգսյան
ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը ֆեսբուքյան իր էջում գրել է.«Երբ երկրի Զինված ուժերի ողջ վերնախավը հանրայ...
ԱԱԾ տնօրենը արդեն դուրս է եկել Օնիկ Գասպարյանի աշխատասենյակից
24news-ի տեղեկությունների համաձայն ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը արդեն դուրս է եկել ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի աշխատասե...