Փաշինյանը ԱԺ որոշման նախագիծ է տանում, որով ուզում է Հայաստանում մտցնել պարետային ժամ

Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողով որոշման նախագիծ է տանում, որով ուզում է Հայաստանում մտցնել պարետային ժամ։  Այս մասին գրում է Հրապարակը: 

Այս պահին Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը հրավիրվել է ԱԺ, պատրաստվում են արագ այդ նախագիծն անցկացնել։  

Պարետային ժամը Ռազմական դրության սահմանափակումներից է, արգելք է՝ այն անձանց համար, ովքեր չունեն համապատասխան թույլտվություն օրվա որոշակի ժամին գտնվել փողոցում, հասարակական վայրերում: Արգելքի պահպանմանը հետևում են հատուկ այդ նպատակով առանձնացված զորքեր կամ ոստիկաններ:

Սրանով պարզ է դառնում, թե ինչու պատերազմի ավարտից նույնիսկ 4 ամիս անց Փաշինյանը չէր հանում ռազմական դրությունը, պարետային ժամ մտցնելով Փաշինյանը իր համար հնարավորություն է ստեղծում ցրել ցանկացած բողոքի ակցիա կամ հանրահավաք։

Քաղաքականություն

Պատահարներ