Միքայել Մինասյանը անդրադարձել է «Իսկանդերի» վերաբերյալ Փաշինյանի արած հայտարարությանը
Միքայել Մինասյանը Տելեգրամյան իր ալիքում անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի «Իսկանդերի» վերաբերյալ կատարած հայտարարությանը, գրել է․
«Նիկոլի և 10%-անոց Իսկանդերի մասին այսօր խոսում էին բոլորը՝ լրագրողներ, փորձագետներ, քաղաքական գործիչներ։
Իսկ ինձ համար Իսկանդերի հետ կապված պատմությունը ցույց է տալիս, որ Իսկանդերի նպատակը ոչ թե եղել է պատերազմի սկզբում թշնամական ուժերի կուտակումները, ոչ թե օդանավակայանները, որոնցից անօդաչու թռչող սարքեր էին թռչում պատերազմի ողջ ընթացքում, նույնիսկ ոչ էլ նավթագազային ենթակառուցվածքները։
Նիկոլին, կապիտուլյացիան ստորագրելուց առաջ կարևոր էր ցույց տալ, որ նա ինչ-որ կերպ օգտագործել է Իսկանդերը, և նպատակը եղել է Շուշին։ Քաղաքը, որը Նիկոլը համարում է «դժգույն և դժբախտ», վստահեցնում է, որ ադրբեջանական է, իսկ նրա ուսապարկերը այն անվանում են ոչ թե Շուշի, այլ «Շուշա»։
Իսկանդերով Արցախյան առաջին պատերազմում հայկական հաղթանակի խորհրդանիշին հարվածելը դա հռչակվող վերաբերմունք է կյանքի, արժեքների, պատմության և այն ամենի նկատմամբ, ինչով մենք կարող էինք հպարտանալ։
Այնպես է պատահել, որ մենք լինելու ենք այն սերունդը, որը Շուշին հիշելու՝ որպես հայկական, Իսկ Նիկոլը պատմության մեջ կմնա որպես դավաճան, Շուշին հանձնած և հաղթանակի խորհրդանիշը թիրախ ընտրած մարդ»։
Նմանատիպ հոդվածներ
ԳՇ պետը մերժել է հրաժարական տալու պահանջը՝ ասելով. «բանակի պահանջները անբեկանելի են»
Համացանցում տեղեկատվություն է տարածվել, որտեղ նշվում է, որ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը կտրուկ մերժել է հրաժարական տալու պահան...
Ովքեր են առավոտյան եղել Նիկոլ Փաշինյանի մոտ և ինչ են որոշել. «Ժողովուրդ»
Երեկ, երբ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարակում հայտարարեց՝ վե՛րջ թավիշին, ուժային կառույցներում շունչները պահած սպ...
Գերագույն հրամանատարի պաշտոնը զբաղեցնող անձն ունի երկու ելք. Վիգեն Սարգսյան
ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը ֆեսբուքյան իր էջում գրել է.«Երբ երկրի Զինված ուժերի ողջ վերնախավը հանրայ...
ԱԱԾ տնօրենը արդեն դուրս է եկել Օնիկ Գասպարյանի աշխատասենյակից
24news-ի տեղեկությունների համաձայն ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը արդեն դուրս է եկել ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի աշխատասե...