ՀՀ-ում զարգացումները երկրի ներքին գործն են. Սերգեյ Լավրովն ու Արա Այվազյանը հեռախոսազրույց են ունեցել

ՀՀ և ՌԴ արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովն ու Արա Այվազյանը հեռախոսազրույց են ունեցել: Այս մասին հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից:

Արա Այվազյանը Սերգեյ Լավրովին տեղեկացրել է հանրապետությունում վերջին զարգացումների մասին: Ռուսական կողմից ընդգծվել է, որ այս իրավիճակը գնահատում են իբրև Հայաստանի ներքին գործը, հույս հայտնում, որ այն կկարգավորվի խաղաղ ճանապարհով:

Հիշեցնենք, որ ՀՀ զինված ուժերը հայտարարություն է տարածել՝ պահանջելով ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականը, միաժամանակ նախազգուշացրել ձեռնպահ մնալ ժողովրդի դեմ ուժ կիրառելուց, ում զավակները զոհվել են՝ պաշտպանելով Հայրենիքն ու Արցախը: 

Այս հայտարարությունից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ իր կողմնակիցներին հրավիրելով Հանրապետության հրապարակ, իսկ ԳՇ-ի հայտարարությունը որակել է «ռազմական հեղաշրջման փորձ»։

Քաղաքականություն