Որսորդական հրացանից կրակոցներ` հարսանեկան արարողության ժամանակ. shamshyan.com
Երեկ, փետրվարի 23-ին, կրակոցներ են հնչել Գեղարքունքի մարզում։ Երեկոյան՝ Ոստիկանության Մարտունու բաժին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ծակքար գյուղի վարչական տարածքում գտնվող «Գոհար» հարսանյաց սրահի բակում կրակոցներ են հնչել։
Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել Ոստիիկանության Գեղարքունիքի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Արթուր Մկրտչյանի, Ոստիկանության Մարտունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ստեփան Հակոբյանի գլխավորությամբ։
Ոստիկանները տաք հետքերով պարզել են, որ ժամեր առաջ նշված հարսանյաց սրահում տեղի է ունեցել հարսանյաց հանդես, որի մասնակիցներից՝ Գեղարքունիքի մարզի բնակիչներ 27-ամյա Ս․ Սիրականյանը և 29-ամյա Ա․ Եփրեմյանը, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, իրենց մոտ եղած որսորդական ակոսավոր հրացաններով դեպի օդ կրակոցներ են արձակել։
Նրանք բերման են ենթարկվել։Դեպքի վայրում հայտնաբերվել են թվով 5 հատ կրակված պարկուճներ։
Նմանատիպ հոդվածներ
Դանակահարել են շտապօգնության վարորդի
Գյումրու Բուլվարային թաղամասում երեկ` փետրվարի 21–ի երեկոյան, դանակահարել են 37–ամյա քաղաքացու։ Վիճակը կայուն ծանր է։&nb...
Ինչո՞ւ է Նոր Զելանդիայում մոտ 50 դելֆին նետվել ափ
Առնվազն 49 սև դելֆին է ափ դուրս եկել Նոր Զելանդիայի Գոլդեն Բեյ քաղաքում: Նրանցից ինը մահացել են, հայտնում է Radio New Ze...
Կոնգոյում սպանվել է Իտալիայի դեսպանը
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում Իտալիայի դեսպան Լուկա Ատանասիոն սպանվել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի պահա...
Porsche-ով վրաերթի է ենթարկել քաղաքացուն, ինչից հետո սկսել է կրակել նրա վրա
Պետերբուրգում Porsche Cayenne-ի վարորդը անցումի վրա վրաերթի է ենթարկել անցորդին, ինչից հետո սկսել է կրակել վերջինիս վրա:...