Դանակահարել են շտապօգնության վարորդի
Գյումրու Բուլվարային թաղամասում երեկ` փետրվարի 21–ի երեկոյան, դանակահարել են 37–ամյա քաղաքացու։ Վիճակը կայուն ծանր է։
Sputnik Արմենիայի տեղեկություններով` անհայտ անձը տղամարդուց պահանջել է դրամապանակը և չստանալով այն, դանակահարել նրան:
Դեպքից հետո վերջինիս «Գյումրի» բժշկական կենտրոն են տեղափոխել հարազատները:
«Տուժողի մոտ եղել է թափանցող վերք, կատարվել է վիրահատություն: Նրա վիճակն այս պահին կայուն ծանր է, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում»,-մեզ հետ ունեցած զրույցում նշեց «Գյումրի» ԲԿ–ի գլխավոր բժիշկ Արմեն Խաչատրյանը:
Ըստ Sputnik Արմենիայի տեղեկությունների` տուժած անձը շտապօգնության վարորդ է:
Նմանատիպ հոդվածներ
Porsche-ով վրաերթի է ենթարկել քաղաքացուն, ինչից հետո սկսել է կրակել նրա վրա
Պետերբուրգում Porsche Cayenne-ի վարորդը անցումի վրա վրաերթի է ենթարկել անցորդին, ինչից հետո սկսել է կրակել վերջինիս վրա:...
Ինչո՞ւ է Նոր Զելանդիայում մոտ 50 դելֆին նետվել ափ
Առնվազն 49 սև դելֆին է ափ դուրս եկել Նոր Զելանդիայի Գոլդեն Բեյ քաղաքում: Նրանցից ինը մահացել են, հայտնում է Radio New Ze...
Կոնգոյում սպանվել է Իտալիայի դեսպանը
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում Իտալիայի դեսպան Լուկա Ատանասիոն սպանվել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի պահա...
Որսորդական հրացանից կրակոցներ` հարսանեկան արարողության ժամանակ. shamshyan.com
Երեկ, փետրվարի 23-ին, կրակոցներ են հնչել Գեղարքունքի մարզում։ Երեկոյան՝ Ոստիկանության Մարտունու բաժին օպերատիվ տեղեկությ...