Հայկ Մարությանը նոր ծրագիր ունի. ինչու է փորձում մտերմանալ ընդդիմադիրների հետ. «Ժողովուրդ»
Օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանն այս ժամանակահատվածում բարիդրացիական հարաբերություններ է փորձում կառուցել Երեւանի ավագանու ընդդիմադիր խմբակցության ներկայացուցիչների հետ:
Ըստ մեր տեղեկությունների՝ վերջերս տարբեր հարցերի վերաբերյալ Մարությանը խորհրդակցում է նրանց հետ՝ չնայած այն բանին, որ մինչեւ այս երբեւէ նման բան չէր արել: Մեր լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ Մարությանը իշխանությունների հետ հակադրվել է, կտրել բոլոր իր կապերը նրանց հետ ու փորձում է մաքուր դուրս գալ այդ պաշտոնից։
Ավելին, Մարությանն անկեղծացել է իր շրջապատում ու հայտարարել, որ կառավարության անպատասխանատվության հետեւանքով է, որ ինքը մինչեւ այսօր չի կարողացել իր տված խոստումները կատարել՝ վերազինել տրանսպորտը, վերակառուցել վերելակները եւ այլն:
Ըստ Մարությանի՝ ինքը երբ դիմել է կառավարություն ֆինանսական աջակցություն ստանալու համար, որպեսզի այդ աշխատանքներն իրականացնի, խոստացել են, բայց չեն տվել: Եվ Մարությանն ասել է, թե ինքն այդ հարցերում քաշքշուկների մեջ է հայտնվել։
Հիմա Մարությանը փորձում է ամեն գնով իրեն արդարացնել ու գոնե քաղաքապետարանում իր վարկանիշը վերականգնել: Տեղեկացնենք, որ մարտի 16-ին կայանալու է Երեւանի ավագանու հերթական նիստը»: Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը պատասխանել է Քոչարյանի՝ ես լինեի, պատերազմ չէր լինի հայտարարությանը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 1in.am-ին տված հարցազրույցում անդրադարձել է ՀՀ երկրորդ նախագահի հայտարարությանը, որ եթե ինքը լի...
ԳՇ պետը մերժել է հրաժարական տալու պահանջը՝ ասելով. «բանակի պահանջները անբեկանելի են»
Համացանցում տեղեկատվություն է տարածվել, որտեղ նշվում է, որ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը կտրուկ մերժել է հրաժարական տալու պահան...
Զարհուրելի տեսարան էր. Նիկոլը՝ «մարդասպան», «դահիճ», «թուրք» վանկարկումների տակ դանդաղ քայլում էր դեպի կառավարության շենք. Զոհրաբյան
Նոյեմբերի 10-ի քաղաքական հնչեղ ինքնասպանությունից հետո սկսեցի հասկանալ Խալիլ Ջուբրանի խոսքերը՝ որ մարդը ինքնասպան է լինո...
Միքայել Մինասյանը անդրադարձել է «Իսկանդերի» վերաբերյալ Փաշինյանի արած հայտարարությանը
Միքայել Մինասյանը Տելեգրամյան իր ալիքում անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի «Իսկանդերի» վերաբերյալ կատարած հայտարարությանը, գ...