ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հույս ունեմ, որ մինչև մահս ես պիտի Շուշիի փողոցներում քայլեմ. Սասուն Միքայելյան
Շարունակելով սահմաններում մարտական հերթապահությունը փետրվարի 22-ին Երկրապահ կամավորականների միության հերթական վաշտերը մեկնեցին սահման՝ մարտական հերթափոխի:
ԵԿՄ-ից հայտնում են, որ թվով 225 հոգի՝ Երկրապահ կամավորականների միության Արագածոտնի մարզի տարածքային բաժանմունքների, Արտաշատի տարածքային բաժանմունքի, Երկրապահ կամավորականների միության «Կարմիր բերետների» վաշտերը կկատարեն իրենց առջեւ դրված առաջադրանքները, կապահովեն սահմանների անվտանգությունը:
Մարտական հերթապահության հերթափոխի մեկնող անձնակազմին անփորձանք ծառայություն մաղթեց ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը:
«Բոլորս էլ գիտենք, թե ինչ իրավիճակ է հիմա մեր սահմաններին: Մենք պետք է գիտակցաբար մեր գործն անենք, սահմանները պահենք, ավելի հզորանանք:
Դուք գիտեք, որ Երկրապահն արդեն նոր մարդիկ է ընդգրկում, ավելի երիտասարդների, բոլոր բաժանմունքներում համալրում է լինելու:
Միշտ պետք է զգոն լինենք, թշնամին նենգ է, ձեր զգոնությունը մի կորցրեք: Ես հույս ունեմ, որ մինչև մահս ես պիտի Շուշվա փողոցներում քայլեմձեզ հետ միասին: Խոնարհվում եմ որդեկորույս մայրերի առաջ:
Հիշենք՝ այն տղաները որտեղ որ ընկան՝ մեր հողի վրա, դա արդեն սրբավայր է, մենք պարտավոր ենք վերադառնալ մեր սրբավայրերը: Փառք ու պատիվ բոլոր ընկածներին, ձեզ բարի ծառայություն»,-ասաց Սասուն Միքայելյանը:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանցիները քայլում են դեպի Շուշի. ապացույց, որ Շուշին հանձնվել է. Արշակ Զաքարյան
Ռեժիսոր Արշակ Զաքարյանը հրապարակել է տեսակադրեր՝ նշելով. «Ապացույց, որ Շուշին հանձնվել է»: Հիշեցնենք՝ ավելի վ...
«Դժոխքի կիրճ» օպերացիայի մասին. ինչպե՞ս էին Արցախում պլանավորել կանգնեցնել թշնամուն ու ով է մեղավոր, որ դա չստացվեց. WarGonzo
Իսկանդերի և Շուշիի վերաբերյալ: Քանի որ WarGonzo նախագիծն այդ ժամանակ իրադարձությունների էպիկենտրոնում էր, մեր դիտարկումն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ձեզ ո՞ւմ տեղն եք դրել, ո՞վ եք դուք. Մարուքյանը բարկացավ
Ազգային ժողովի խորհրդի նիստը չկայացավ, որովհետև ԱԺ նախագահը չեկավ և չբացեց խորհրդի նիստը, լրագրողների հետ զրույցում ասաց...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես է Իշխան Սաղաթելյանը փորձում փախչել ոստիկաններից
Ոստիկանությունը փորձում էր բերման ենթարկել նաեւ ՀՅԴ-ական Իշխան Սաղաթելյանին, սակայն նա փորձեց փախչել: Ոստիկանները հետապն...