ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես է Իշխան Սաղաթելյանը փորձում փախչել ոստիկաններից

Ոստիկանությունը փորձում էր բերման ենթարկել նաեւ ՀՅԴ-ական Իշխան Սաղաթելյանին, սակայն նա փորձեց փախչել: Ոստիկանները հետապնդեցին նրան եւ երբ բռնեցին, Սաղաթելյանը շարունակեց դիմադրել: Այդ ընթացքում նրա բերանի մոտ արյուն նկատվեց, եւ ոստիկանները հանգիստ թողեցին Սաղաթելյանին: 

 

Հիշեցնենք, որ «Հայրենիքի փրկության շարժման» համակարգող Իշխան Սաղաթելյանը երեկ հայտարարել էր, որ, իրենց տեղեկություններով, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ ժամը 11:30-ին, այցելելու է ՀՀ կառավարության 3-րդ մասնաշենք: Նա կոչ էր արել իրենց համակիրներին այդ ժամին հավաքվել Կառավարության շենքի դիմաց՝ փակելու շենքի մուտքերն ու թույլ չտալու վարչապետին ներս մտնել։

Շարժման անդամներին, սակայն, չհաջողվեց նպատակն իրագործել. վարչապետը Կառավարության շենքից քայլելով գնաց դեպի 3-րդ մասնաշենք: