Քոչարյանի և մյուսների գործով նիստն ընդմիջվեց
Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով այսօրվա նիստն ընդմիջվեց սկսվելուց անմիջապես հետո։ Այդ մասին հայտնում են Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմից։
Հայտարարված 20 րոպեանոց ընդմիջման ընթացքում դատարանը պետք է պարզի նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանի բացակայության պատճառները և նրա՝ նիստին ներկայանալու հնարավորությունը։
Դատական նիստից առաջ դատարանն ստացել է Էրիկ Ալեքսանյանի միջնորդությունը նիստը հետաձգելու վերաբերյալ, քանի որ պետք է ներկա գտնվի Վերաքննիչ քրեական դատարանում քննվող մեկ այլ գործով այսօր նշանակված նիստին։ Դանիբեկյանը նաև նշեց, որ դատարանի աշխատակազմը Վերաքննիչ դատարանից տեղեկացել է, որ տվյալ գործով նիստը սկսվելուց անմիջապես հետո հետաձգվել է, որպես հետաձգման պատճառ նշված է «այլ հիմք»։
Նախորդ լսումների ժամանակ Էրիկ Ալեքսանյանը տեղեկացրել է դատավոր Դանիբեկյանին Վերաքննիչ դատարանում այսօր նշանակված նիստի մասին և խնդրել նիստ չնշանակել փետրվարի 23-ին։ Սակայն դատավորն անտեսել է փաստաբանի խնդրանքը, նշելով, որ Ալեքսանյանին հայտնի է, որ սույն գործով դատական նիստերը տեղի են ունենում երեքշաբթի օրերին, և կարող էր նման խնդրանքով դիմել Վերաքննիչ դատարան։ Դանիբեկյանը նաև զգուշացրեց, որ Ալեքսանյանի բացակայությունը կդիտվի որպես դատարանի հանդեպ անհարգալից վերաբերմունք։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հողատու թուրք. քաղաքացիները Փաշինյանին տեսնելուն պես դավաճան անվանեցին նրան
Բազմաթիվ ոստիկաններ շրջապատել են կառավարության տարբեր մասնաշենքերը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոտքով՝ թիկնապահների ուղեկցո...
Արմեն Սարգսյանը որոշել է չստորագրել Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու հրամանագրի նախագիծը
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը որոշում է կայացրել չստորագրել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գ...
Բաբկեն Հարությունյանին ուժի գործադրմամբ բերման ենթարկելու առթիվ հաղորդում կներկայացվի
Նման ապօրինի վարչական ձերբակալում երևի մինչ օրս չէր եղել։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցու...
Վազգեն Մանուկյանն առաջնորդում է մարդկանց, ու՞մ վրա է քաղաքացիների գործողությունների պատասխանատվությունը. Քոչարյան
Եթե քաղաքացիները մտածում են շենքեր գրավելու մասին, թող նաև մտածեն, որ այդ շենքերը գտնվում են պետական պաշտպանության տակ,...