Գագիկ Ջհանգիրյանը գործի է անցել. Փաշինյանն ասել է՝ սա քո առաջին փորձությունն է. «Հրապարակ»
«ԲԴԽ նորընտիր անդամ Գագիկ Ջհանգիրյանը դատական իշխանությունն իր ձեռքը վերցնելու գործընթաց է սկսել։ Նա ակտիվ շփումների մեջ է առաջին ատյանի դատավորների, վճռաբեկ դատարանի նորընտիր նախագահ Լիլիթ Թադեւոսյանի հետ։
Ջհանգիրյանն արդեն երեք անգամ այցելել է ընդամենը 2 շաբաթ առաջ ընտրված վճռաբեկի նախագահին, քննարկել են որոշ գործերով դատավորների աշխատանքները համակարգելու, նրանց հրահանգավորելու հարցեր։ Նաեւ մի քանի անգամ այցելել է վարչապետի՝ իրավական հարցերով օգնական Աննա Վարդապետյանին։ Այս մասին մեզ ասաց նաեւ դատավոր Կարինե Պետրոսյանը, ով դիմել է ԲԴԽ՝ Ջհանգիրյանի լիազորությունները դադարեցնելու պահանջով։ Ի դեպ, նախօրեի կալանքի սանկցիաներով էլ Ջհանգիրյանը պասիվ չի եղել։
Ըստ որոշ տեղեկությունների, վարչապետը նրան ասել է՝ սա քո առաջին փորձությունն է, տեսնենք, թե ոնց կհաղթահարես։ Արդյունքը կարծես «վատ» չէ՝ 4-5 հոգուց երկուսին, Ջհանգիրյանի եւ Երեւանի դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանի ջանքերով, կալանք տվեցին։ Ի դեպ, Մկրտչյանը 2000-2006թթ․ եղել է Լոռվա դատախազը եւ ԱԱԾ տնօրեն, ծնունդով վանաձորցի Արմեն Աբազյանի հետ բավականին մտերիմ է մինչ օրս, ինչով էլ նաեւ բացատրվում է «Գագիկ Սողոմոնյան» ֆեյքի գործով կալանքներ տալու շահագրգռությունը։
Հիշեցնենք, որ ֆեյքը հայհոյախառն գրառումներ է արել ԱԱԾ տնօրենի հասցեին։ Ինչ վերաբերում է վճռաբեկի նախագահին, ապա ուշագրավ է, որ 2008 թվականի մարտի 1-ից հետո Լ․ Թադեւոսյանը հայտնի «7-ի գործով» մեղադրող դատախազներից մեկն էր, նա նաեւ նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի գործով է դատախազ եղել։
Չնայած դրան, մեր աղբյուրների փոխանցմամբ, Ջհանգիրյանի եւ Թադեւոսյանի հոր՝ Զելիմ Թադեւոսյանի միջեւ նախկինում ջերմ հարաբերություններ են եղել, հիմա էլ աղջկա հետ է դա շարունակվում»: Այս մասին գրում է «Հրապարակ» թերթը :
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը պատասխանել է Քոչարյանի՝ ես լինեի, պատերազմ չէր լինի հայտարարությանը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 1in.am-ին տված հարցազրույցում անդրադարձել է ՀՀ երկրորդ նախագահի հայտարարությանը, որ եթե ինքը լի...
Խոսքերիդ համար պատասխան տալո՞ւ ես. Արփինե Հովհաննիսյանի ամուսինը պատիվ է պահանջում Ներսես Պողոսյանից
ՀՀ արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանի ամուսինն` Արշակ Մնացականյանն, անդրադարձել է Ավան վարչական շրջանի...
Ում է վարչապետ տեսնում Սերժ Սարգսյանը. նա նոր թեկնածու ունի. «Ժողովուրդ»
ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը, պարզվում է, քաղաքական այլ պլաններ ունի, իսկ իշխանափոխության իր ճանապարհային քարտեզը՝...
Զարհուրելի տեսարան էր. Նիկոլը՝ «մարդասպան», «դահիճ», «թուրք» վանկարկումների տակ դանդաղ քայլում էր դեպի կառավարության շենք. Զոհրաբյան
Նոյեմբերի 10-ի քաղաքական հնչեղ ինքնասպանությունից հետո սկսեցի հասկանալ Խալիլ Ջուբրանի խոսքերը՝ որ մարդը ինքնասպան է լինո...