Սորոսական խմբակը տրանսֆորմացրեց իմ խոսքը և փորձեցին ներկայացնել, որ ես մեր քաղաքացիներին անվանել եմ ժեխ. Զոհրաբյան

Երբ 2018-ին Նիկոլ Փաշինյանն իր համակիրների հետ գրավում էր ռազմավարական նշանակության շենքեր, երբ պատանդ էչին վերցնում ԵՊՀ ռեկտորին, երբ գրավում էին ռադիոտան շենքը, իրենք հայտարարում էին, որ իրենք հեղափոխություն են անում, եւ հեղափոխության ժամանակ ցանկացած գործողություն օրինական է: Այս մասին, այսօր՝ փետրվարի 22-ին, «Հայրենիքի փրկության շարժման» կազմակերպած անհնազանդության երթի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի հայտարարությանը, թե եթե ընդդիմության կողմնակիցները կայծակնային արագությամբ շենքեր գրավեն, ապա պետությունը մոնոպոլ իրավունք ունի կրակելու: 

«Ես մի քանի գրառումներում ասել էի, որ նրանք, որոնք արդարացնում են Արցախի հանձնումը, որոնք ասում են, որ Արցախը մեր կոկորդին կանգնած ոսկոր էր, որոնք արդարացնում էին դավաճանությունը, այդ մարդիկ ինձ համար ժեխ են: Նիկոլ Փաշինյանն ու իր սորոսական խմբակը տրանսֆորմացրեց իմ խոսքը եւ փորձեցին ներկայացնել, որ ես մեր քաղաքացիներին անվանել եմ ժեխ: Ես հիմա դիմում եմ Արարատ Միրզոյանին. Պարոն Միրզոյան, խանդավախությամբ, կատարելով Նիկոլի հանցագործ հրահանգը, դուք ինձ զրկեցին հանձնաժողովի նախագահի լիազորություններից, ինչը հակասահմանադրական է եւ ես դիմել եմ ՍԴ: Ես սպասում եմ, որ Արարատ Միրզոյանը նույն էնտուզիազմով հրավիրի ԱԺ արտահերթ նիստ եւ քննարկեն Անդրանիկ Քոչարյանի հայտարարությունը, որն ասում է, որ շենքեր գրավողները պետք է իմանան, որ իրենց վրա կարող են կրակել»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը: 

Նա վկայակոչեց Մարդու իրավունքների կոնվենցիան, որտեղ գրված է, որ եթե ժողովուրդը սպառում է սահմանադրական ճանապարհով արդարությունը վերականգնելու, անարդարությունների դեմ պայքարելու բոլոր հնարավոր ճանապարհները, բացարձակ իրավական եւ եւ լեգիտիմէ  նաեւ ապստամբության իրավունքը: 

Անդրադառնալով տեղեկություններին, որ Գեւորգ Պետրոսյանից հետո ԲՀԿ խմբակցությունը լքելու են նաեւ ինքն ու Միքայել Մելքումյանը, նա ասաց. «Այդ հարցն ուղղեք նրանց, որոնք այդ անհեթեթությունը դրոնւմե ն շրջանառության մեջ: Ես որեւէ պատճառ չունեմ խմբակցությունը լքելու եւ ինձ հայտնի չէ այն մոտիվացիան, որով ինչ-որ մարդիկ նման թեզը դնում են շրջանառության մեջ: Եթե կա որեւէ պատճռ, ես կուզենայի լսել դրա պատճառը»: