Պատահարներ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Այրվող շարժիչով մարդատար Boeing 777-ը մասերի է բաժանվում օդում

Ուղևորատար Boeing 777-ի շարժիչի անսարքության հետևանքով դրա բեկորները ընկել են ամերիկյան Կոլորադո նահանգի Դենվեր բնակավայրից դուրս գտնվող բնակելի տարածքի վրա: Այս մասին տեղեկացնում է Fox News…

Ուղևորատար Boeing 777-ի շարժիչի անսարքության հետևանքով դրա բեկորները ընկել են ամերիկյան Կոլորադո նահանգի Դենվեր բնակավայրից դուրս գտնվող բնակելի տարածքի վրա: Այս մասին տեղեկացնում է Fox News հեռուստաալիքը: 

United Airlines-ի  ինքնաթիռը, որը Դենվերից Հոնոլուլու էր ուղևորվում,  30 րոպե օդում մնալուց հետո անմիջապես անվնաս վերադարձել է Դենվեր: Ինքնաթիռից բեկորների անկման հետևանքով 231 ուղևորներից և անձնակազմի 10 անդամներից ոչ ոք չի տուժել: Բնակիչների շրջանում տուժածների մասին տեղեկություններ չկան: 

Բեկորները ընկել են Բրումֆիլդ քաղաքում, տեղի ոստիկանությունը խնդրում է բնակիչներին բեկորներ հայտնաբերելիս չդիպչել դրանց և տեղեկացնել տեղի իշխանություններին: 



 

[ecff9448cc58cd4f87e371af4db641c3.jpg]

 

[15e46d57512238215d01888fa9d67053.jpg]

 

[fa5fd05853f8347292870e224e74d2ae.jpg]

 

 


 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250