Շուշիում «Գորշ գայլերի» միջոցներով դպրոց կկառուցվի
Իլհամ Ալիևը, Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Թուրքիայի Ազգայնական շարժում կուսակցության (ԱՇԿ) առաջնորդ Դևլեթ Բահչելին Շուշիում կմասնակցեն «Գորշ գայլերի» միջոցներով կառուցվելիք դպրոցի հիմնարկեքի արարողությանը: Դպրոցը կառուցվելու է Ազգայնական շարժում կուսակցության իդեալիստների միության կրթության և մշակույթի հիմնադրամի միջոցներով։ Այդ մասին գրում է minval.az-ը՝ հղում անելով՝ ԱՇԿ առաջնորդի խորհրդական, ճարտարապետ Զիյա Գյունայդընին։
hetq.am-ի տեղեկացմամբ, խոսելով Ադրբեջան այցի մասին՝ Գյունայնդընը նշել է, որ ներկայումս Շուշիում որոշվում են ենթակառուցվածքային հարցեր, կառուցվում է նոր ճանապարհ։ «Հիմնվելով մեր դիտարկումների և իրականացված հանդիպումների վրա՝ ես կարող եմ ասել, որ աշխատանքներն արագ են ընթանում և մինչև գարուն նախատեսվում է բացել այդ ճանապարհը»,- նշել է Գյունայդընը։ Նրա խոսքերով՝ նորակառույց ճանապարհի բացումից հետո կկայանան Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների, ինչպես նաև Բահչելիի մասնակցությամբ նոր դպրոցի հիմնարկեքի արարողությունը։
[9b361be41c1d119b61901b42d2fbc35b.jpg]
Զուգահեռաբար Գյունայդընը նշել է, որ դեռևս պարզ չէ, թե որտեղ կկառուցվի դպրոցը։ «Շուշիում իրականացվում են մանրակրկիտ կադաստրային աշխատանքներ։ Նախագահ Իլհամ Ալիևն ընդգծել է, որ այդ աշխատանքների արդյունքում դպրոցի համար տեղ կհատկացվի քաղաքի ամենագեղեցիկ հատվածում»,- ընդգծել է նա։
«Գորշ գայլերը» թուրքական ազգայնական կազմակերպություն է, որը հիմնադրվել է 1960-ական թվականներին՝ Ալփարսլան Թյուրքեշի կողմից։ Համարվում է Ազգայնական շարժում կուսակցության արմատական թևը, որի հետևորդները հարում են պանթյուրքիզմի և նեոֆաշիզմի գաղափարներին։ «Գորշ գայլերի» ներկայացուցիչները բազմիցս կազմակերպել են ահաբեկչական գործողություններ, այդ թվում նաև Հռոմի Հովհաննես Պողոս II պապի վրա հարձակումը։
Նմանատիպ հոդվածներ
Օնիկ Գասպարյանն այսօր առավոտյան եղել է ՀՀ նախագահի նստավայրում
Պաշտպանության նախարարությանը մոտ կանգնած 168.am-ի խիստ հավաստի աղբյուրների փոխանցմամբ, ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պե...
Արմեն Սարգսյանը չի ստորագրել Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնից ազատելու հրամանագրի նախագիծը
2021թ. փետրվարի 25-ին Հանրապետության նախագահին է ներկայացվել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գա...
Արմեն Սարգսյանն առայժմ որոշում չի կայացրել Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու առաջարկության հետ կապված
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն առայժմ որոշում չի կայացրել Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու...
Արթուր Մկրտչյանը հայտնի ֆեյքի գործով հրահանգել է կալանավորել Արամ Սարգսյանին
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանը հայտնի ֆեյքի գործով հրահանգել է կալանավորել Արամ Սարգսյա...