Ինչո՞ւ է Իրանն ուզում միանալ ԵԱՏՄ–ին. արաբագետ Արմեն Պետրոսյան
Արաբագետ Արմեն Պետրոսյանի դիտարկմամբ` ԵԱՏՄ–ին Իրանի անդամակցությունը բազմավեկտոր կարևորություն ունեցող հնարավորություն է, ինչը կամրապնդի երկրի դիրքերը ինչպես տարածաշրջանում, այնպես է նրանից դուրս` դրական ազդեցություն ունենալով երկրի տնտեսության համար։
Ճգնաժամի ընթացքում ԵԱՏՄ երկրները չփակեցին շուկաները միմյանց համար․ ի՞նչ սպասել 2021թ․-ին
«Թեհրանում հաշվի են առել արցախյան պատերազմի հետևանքները և տարածաշրջանում ուժային, տնտեսական, ռազմավարական նախկին հարաբերակցության խախտումը հօգուտ թուրք–ադրբեջանական տանդեմի։ Եթե խորությամբ հաշվի են առնվում հենց նշված երկու հանգամանքները, ապա ԵԱՏՄ–ին անդամագրվելու թեմայի շրջանառությունը բավական կարևոր է և հետագա զարգացումները որոշակիություն կմտցնեն այն հարցում, թե ինչ ուղղությամբ կգնա Իրանի անդամակցության գործընթացը»,– Sputnik Արմենիայի եթերում նշեց արաբագետը։
Ըստ Պետրոսյանի` ակնհայտ երևում է, որ Իրանում քննարկվում կամ առնվազն ի ցույց է դրվում ԵԱՏՄ–ին անդամակցելու հնարավոր սցենարին վերաբերող գործընթացներ, ինչը մի կողմից որպես քաղաքական քայլ կարող է ունենալ սակարկման թեմա ԱՄՆ–ի հետ ակնկալվող բանակցությունների համատեքստում, բայց մյուս կողմից կարող է հանդիսանալ բավականաչափ խորը հաշվարկված ու գիտակցված քայլ արդեն մեր տարածաշրջանում ձևավորված նոր իրողությունների համատեքստում։
Հիշեցնենք, որ փետրվարի 10-ին, Մոսկվայից Թեհրան վերադառնալով, խորհրդարանի խոսնակ, պահպանողական թևի ներկայացուցիչ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը` Իրանի ամենաազդեցիկ քաղաքական գործիչներից մեկը, հայտարարեց, որ Իրանը ԵԱՏՄ մտնելու ուղղությամբ բանակցություններ է սկսել, և որ այդ ուղղությամբ նախնական աշխատանքները կսկսվեն արդեն երկու շաբաթից։
Հավելենք, որ ԻԻՀ-ի և ԵԱՏՄ-ի միջև 2019թ․-ի հոկտեմբերին ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիր է ստորագրվել։
Նմանատիպ հոդվածներ
Օնիկ Գասպարյանն այսօր առավոտյան եղել է ՀՀ նախագահի նստավայրում
Պաշտպանության նախարարությանը մոտ կանգնած 168.am-ի խիստ հավաստի աղբյուրների փոխանցմամբ, ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պե...
Արմեն Սարգսյանը չի ստորագրել Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնից ազատելու հրամանագրի նախագիծը
2021թ. փետրվարի 25-ին Հանրապետության նախագահին է ներկայացվել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գա...
Արմեն Սարգսյանն առայժմ որոշում չի կայացրել Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու առաջարկության հետ կապված
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն առայժմ որոշում չի կայացրել Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու...
Արթուր Մկրտչյանը հայտնի ֆեյքի գործով հրահանգել է կալանավորել Արամ Սարգսյանին
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանը հայտնի ֆեյքի գործով հրահանգել է կալանավորել Արամ Սարգսյա...