ԲԴԽ նախագահը չի հավատում, բայց չի էլ բացառում, որ Արթուր Մկրտչյանը կարող է միջամտել
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը ծանոթացել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանի վերաբերյալ «Կանաչ ապագա» նախաձեռնության ղեկավար Վահագն Վարագյանի երեկվա գրառմանը։
Ըստ այդ գրառման՝ Արթուր Մկրտչյանը երեկ «Տրիումֆ» սրճարանում հեռախոսի մեջ գոռում էր՝ «ինչ կապ ունի, որ երեք անչափահաս երեխա ունի, ոնց ուզում ես արա, դրանք պետք է նստեն»։
«Բարձարագույն դատական խորհրդի նախագահն ամեն ասեկոսեի վերաբերյալ դիրքորոշում չի հայտնում», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց Ռուբեն Վարդազարյանը։
Դիտարկմանը, թե Վարագյանն ասել է, որ իր ասածները կփաստեն նաև սրճարանի տեսախցիկները, ԲԴԽ նախագահն ասաց, թե շատ լավ կլինի, եթե տեսաձայնագրությունները պահանջեն։
«Այդ դեպքում Բարձրագույն դատական խորհուրդը հավուր պատշաճի կարձագանքի», - ասաց նա։
Ռուբեն Վարդազարյաննն ասաց, թե ճանաչում է Արթուր Մկրտչյանին ու չի հավատում, որ նման բան կարող է տեղի ունեցած լինել։
«Բայց չեմ բացառում, այսինքն՝ չեմ հավատում, բայց չեմ էլ բացառում», - ասաց նա
Ի վերջո, այսօր դատարաններն անկա՞խ են, թե՞ կախվածության մեջ են գործադիր իշխանությունից, Ռուբեն Վարդազարյանն արձագանքեց. «Դատարաններն անկախ են»։
Այս դեպքին այսօր արձագանքել էր նաև իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը՝ հայտարարելով, թե դեպքը շոկային է ու անթույլատրելի։
Նկատենք՝ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր քննում է Ազգային ժողովի ախատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանի, քաղաքագետ Կարեն Բեքարյանի ձերբակալման դեմ բողոքները։ Մինչ այդ, դատարանը գիշերը որոշում է կայացրել կալանավորել Սաղաթելյանի ու Բեքարյանի հետ նույն գործով ձերբակալված Արամ Սարգսյանին։
Նմանատիպ հոդվածներ
Օնիկ Գասպարյանն այսօր առավոտյան եղել է ՀՀ նախագահի նստավայրում
Պաշտպանության նախարարությանը մոտ կանգնած 168.am-ի խիստ հավաստի աղբյուրների փոխանցմամբ, ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պե...
Արմեն Սարգսյանը չի ստորագրել Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնից ազատելու հրամանագրի նախագիծը
2021թ. փետրվարի 25-ին Հանրապետության նախագահին է ներկայացվել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գա...
Արմեն Սարգսյանն առայժմ որոշում չի կայացրել Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու առաջարկության հետ կապված
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն առայժմ որոշում չի կայացրել Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու...
Արթուր Մկրտչյանը հայտնի ֆեյքի գործով հրահանգել է կալանավորել Արամ Սարգսյանին
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանը հայտնի ֆեյքի գործով հրահանգել է կալանավորել Արամ Սարգսյա...