Այս իշխանությունները բանակի նկատմամբ իրենց ռազմավարությունն իջեցրել են մինչև մարտավարական ամենացածր՝ վարտիքի մակարդակի. Սեյրան Օհանյան

Կրկնազարթոնք է լինելու Հայաստանում, նորից ոտքի ենք կանգնելու եւ Հայաստանն ու Արցախը տանելու ենք առաջ: 1988-ի արժեքները, առաջընթացը, այսօրվա ապիկար, ապազգային իշխանությունն իրենց գրագետ, կառուցողական ընկերների հետ պայմանավորված, մեր երկիրը տարան դեպի անկում: Այս մասին, այսօր՝ փետրվարի 20-ին, Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ հայտարարեց պաշտպանության նախկին նխարար Սեյրան Օհանյանը:

«Այն արժեքները, որ ձեռք էինք բերել այս 30 տարիներին, բավարար էին, որ մեր պատմությունը կերտենք ու գնանք առաջ:

Մեր բանակն օրեցօր կատարելագործվել է եւ ճիշտ չէ այս պարտությունը գցել բանակի վրա: Ամենակարեւոր, բարոյական չէ դա, որովհետեւ այս պատերազմի ժամանակ բանակը մեն-մենակ հայտնվեց հակառակորդի դիմաց: Բանակը մնաց առանց թիկունքի: Համոզված ենք, որ շարքայինները, հրամանատարները քաջաբար կռվել են, իրենց կյանքն են տվել հայ ժողովրդի արժանապատվության համար: Միայն բանակի թիկունքը շատ փխրուն է եղել մինչեւ պատերազմը եւ պատերազմի ընթացքում: Որովհետեւ այս իշխանությունները բանակի հանդեպ իրենց ռազմավարությունը կառուցել են ոչ թե ռազմավարական բարձր նշակետից, այլ իջեցրել են մարտավարական նույնիսկ ամենացածր վարտիքի մակարդակի»,-ասաց նա:

Սեյրան Օհանյանը նկատեց, որ իշխանությունները հնի ու նորի բժնելով, պառակտելով հասարակությունը, բանակն էլ են բաժանել հնի ու նորի. «Տեղեկացնեմ, որ ԳՇ պետ Մովսես Հակոբյանին փոխելու ժամանակ, երբ նա հրաժարվում էր, անօրինական քայլ է կատարվել ԶՈՒ ԳՇ-ի եւ ԳՇ պետի նկատմամբ: Ինչպե՞ս հասկանալ, երբ այս իշխանությունների ղեկավարը հրավիրում եւ ԳՇ պետին ասում է՝ ես ուզում եմ ազատվել բոլոր հներից: Ինչ է նշանակում հին բանակում: Դա նշանակում է  տարիքով նձնավորություն համապատասխան գիտելիքներով, հմտություններով: Դա նշանակում է բարձր պաշտոնատար անձ, ով անցել է ծառայողական աստիճանով եւ ավելի լավ է տիրապետում այսօրվա ռազմական թատերաբեմը, ավելի լայն աշխարհայացք ունի:

Հին նշանակում է բարձր կոչում, որի համար արյուն-քրտինք թափելով, 4 անգամվիրավորվելով դու նրան ասում ես՝ ազատվիր, որովհետեւ հին ես: Հին նշանակում է փորձված, մարտական կարողությունների տեր, Աֆղանստանով, առաջին պատերազմով, ապրիլյան պատերազմով անցած անձնավորությանը ազատել պաշտոնից: Արդյունքը մենք տեսնում ենք՝ կառավարման մեջ թերություններ, թիկունքը բաց, ժողովրդին չենք կարողանում համախմբել: Ինչպե՞ս կարելի է վարչական ռեսուրսը  օգտագործելով մարդկանց տանել Եռաբլուր, գրկել զոհված ծնողի հարազատին, բայց նույն բանը չանել պատերազմի տարիներին, չգնալ, չգրկել հայոց հրամանատարին, հայոց զինվորին, որ հետո զոհված զինվորի հարազատին չգրկես: Այսօր հայոց բանակը պետք է մնա հայ ժողովրդի միակ երաշխավորը անվտանգության»,-հայտարարեց նա: