64-ամյա կնոջը կալանավորեցին՝ դեռահասին մետրոյի գծերի վրա գցելու համար․ Մոսկվա
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է 64-ամյա կնոջը, որը մետրոյում երեխային հրել էր ռելսերի վրա։
Մոսկվայի դատախազության հաղորդմամբ՝ նոյեմբերի 9-ին Տագանսկայա կայարանում 64-ամյա կինը հրել է 13-ամյա աղջկան՝ գցելով մետրոյի գծերի վրա։ Երեխան չի տուժել․ նրան հարթակ են բարձրացրել ծնողները, որոնք այդ պահին նրա կողքին են եղել։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ սպանության փորձի հոդվածով, սակայն կինը չի ընդունել մեղքը։
Խնդրին անդրադառնալով՝ մեղադրյալը նշել է, որ աղջիկը բարձրաձայն ծիծաղել է՝ իր վրա նայելով։
«Ես դա ընդունեցի որպես անձնական վիրավորանք։ Ապա հրեցի նրան՝ առանց մարմնական վնասվածք կամ մահ պատճառելու մտադրության», - ասել է կինը։
Նշանակվել է հոգեբանական և հոգեբուժական փորձաքննություն։ Դատարանը Գալինա Մալուխինայի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել է կալանքը՝ մեկ ամիս 29 օր ժամկետով։
Հիշեցնենք՝ ավելի վաղ, կինը դեռահասին հրել էր մետրոյի գծերի վրա։
Նմանատիպ հոդվածներ
Պետության համար բանակն առաջնահերթություն չէ․ Ռոբերտ Քոչարյան
Այն ժամանակ պետությունը, իր վերաբերմունքի առումով, միշտ ընդգծել է բանակի դերակատարությունը, դա միշտ է եղել։ Երկրորդը՝ աշ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ուշագրավ կադրեր եռակողմ հանդիպումից առաջ
Ելույթից առաջ ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովի օգնականը նրան հուշում է, որ «ադրբեջանցիներին գուցե դուր չգա «նախկին ԼՂԻՄ» ձևակերպում...
Փաշինյանը ցանկանում է հաճոյանալ Ալիևին. Ռոբերտ Քոչարյան
Վարդենիսում «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչների հանդիպմանը Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ Փաշինյանը Արցախյան շարժման...
Առայսօր Արցախ է վերադարձել ավելի քան 48 000 փախստական. ՌԴ ՊՆ
Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ ավելի քան 48 հազար փախստական վերադարձել է Լեռնային Ղարաբաղ, հաղորդում է ՌԴ ՊՆ-ն։ Ը...