Պատերազմ վարելը և Հրվ. գազատարի կառուցումը թշնամու համար հնարավոր էր միայն ՀՀ-ից` դրա ադրբեջանական հատվածին չկրակելու երաշխիքի դեպքում. Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով օրերս «Ատլանտյան խորհրդում» (Atlantic Council), տեղի ունեցած քննարկմանը «Էներգետիկ դիվանագիտությունը և անդրատլանտյան համագործակցությունը գործնականում. Հարավային գազային միջանցքի բացում» թեմայով: Աշոտյանը մասնավորապես նշում է, որ ինչպես երևում է վերնագրից, քննարկումը նվիրված էր Ադրբեջանից դեպի Եվրոպա գազ տեղափոխող նոր գազատարին, որի շինարարությունն ավարտվեց 44-օրա պատերազմի ընթացքում, և առաջին ադրբեջանական գազը հասավ ԵՄ անցյալ տարվա դեկտեմբերի վերջին:
«Նշված քննարկման մասնակիցների ցանկը ուշագրավ էր, այդ թվում՝ Էլշադ Նասիրով - ՍՕԿԱՌ-ի փոխնախագահ, Մեթյու Բրայզա, Ռոբերտ Շեր – bp America-ի միջազգային կապերի տնօրեն և այլ ոչ պատահական բանախոսներ:
Դիտելով ողջ քննարկումը՝ մի շարք կարևոր հետևություններ և վերահաստատումներ պետք է արձանագրել:
1. Հայաստանում 2018-ի իշխանազավթումը նախևառաջ այդ գազատարի աշխարահաքաղաքական հովանավորների ձեռքի գործն էր:
2. 44 –օրյա պատերազմը նաև ադրբեջանական էներգակիրները դեպի Եվրոպա արտահանելու մասին էր՝ Արցախի հարցի վտանգը չեզոքացնելով: “Չկարգավորված հակամարտությունը միշտ սպառնալիք էր մատակարարման ուղիների համար”:
3. Ալիևն ու Էրգողանը պատահական չէին ընտրել պահը և այս խոշորագույն ներդրումաին նախագծի ապահով իրականացաման համար վերջին շանսն էին կերտում:
4. Իհարկե, ռիսկային էր մի կողմից լայնածավալ պատերազմ վարելը, մյուս կողմից՝ նման հսկայական շինարարությունը ավարտին հասցնելը: Սա հնարավոր էր անել միայն մի դեպքում՝ եթե Հայաստանից տային գազատարի ադրբեջանական ուղղության վրա չկրակելու հստակ երաշխիքներ : Ինչը, վստահ եմ, գաղտնի արվեց թե պատերազմից առաջ, թե արդեն հրապարակավ՝ պատերազմի ընթացքում:
5. Նշված գազատարն ընդամենը միջանկյալ էտապ է միջինասիական գազը դեպի Եվրոպա վերահասցեագրելու գլոբալ ծրագրի մեջ, ինչի մասին կրկին ակտիվացել են խոսակցությունները Ադրբեջան-Թուրքմենիա վերջին գազային համաձայնությունից հետո:
6. Ուստի տարածաշրջանային լարվածությունը նաև այդ պատճառով ոչ միայն չի նվազելու, այլև ուժգնանալու է՝ Արևմուտք-Ռուսաստան/Չինաստան գլոբալ հակամարտության ֆոնին:
7. Այս ծրագրում Թուրքիան արևմտյան կորպորացիաների համար ունի առանցքային դեր, հետևաբար Ռուսաստանի հետ երկարաժամկետ համագործակցություն ունենալ չի կարող, ինչը շուտով իրեն զգացնել կտա նաև Հարավային Կովկասում:
8. Թյուր է այն պատկերացումը, որ Արևմուտքը ոչինչ չշահեց Արցախյան պատերազմից: Նրանք լուծեցին գլոբալ հարց և այդ պատճառով ավելի թեթև տարան Ռուսաստանի զինված ուժերի տեղակայումը Արցախում:
9. Արցախը կապիտուլյանտի կողմից սկուտեղի վրա հրամցվեց անդրազգային կորպորացիաներին»,- գրել է Աշոտյանը:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. ԶՈՒ ԳՇ ղեկավարությունը պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը. հայտարարություն
Գլխավոր շտաբի ղեկավարությունը՝ Օնիկ Գասպարյանը և բոլոր կորպուսների հրամանատարները հանդես են եկել հայտարարությամբ։ Հայտար...
Նախագահը անձամբ է այցելել ԳՇ ` Օնիկ Գասպարյանին հանդիպելու համար
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբ, որտեղ հանդիպել է ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օ...
ՀՀ նախագահը ունի 1 օր, հակառակ դեպքում Օնիկ Գասպարյանը կհամարվի ազատված
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը դեռ 1 օր ժամանակ ունի, որպեսզի Սահմանադրական դատարան ուղարկի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջ...
Արա Այվազյանն ազատման դիմո՞ւմ է գրել
Համացանցում տարածվել է տեղեկություն, ըստ որի` Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանն ազատման դիմում է գրել. այս պահին Արտ...