Ինչո՞ւ է Զարեհ Սինանյանը նվերներով մեկնում Ռուսաստան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Ջոն Սինանյանը կգործուղվի Ռուսաստան:
Սինանյանը ՌԴ-ում կլինի 2021 թվականի փետրվարի 24-ից մինչև մարտի 7-ը, ընդ որում, փետրվարի 24-ից մինչև մարտի 3-ը կգտնվի Մոսկվայում, մարտի 3-4-ը՝ Տյումենում, մարտի 4-5-ը՝ Չելյաբինսկում, իսկ մարտի 5-7-ը՝ Եկատերինբուրգում:
Սինանյանին կուղեկցի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ծրագրերի իրականացման և մշտադիտարկման վարչության պետ Լիանա Սիմոնյանը:
Այցի նպատակը, ըստ կառավարության կայքում հրապարակված որոշման, «հետպատերազմյան շրջանում հայկական համայնքային կառույցների ներկայացուցիչների, գործարար շրջանակների, մշակույթի գործիչների, լրագրողների հետ հանդիպելն» է ու հետագա համագործակցության ուղիները քննարկելը:
Զարեհ Սինանյանի և Լիանա Սիմոնյանի գործուղման ճանապարհածախսը, գիշերակացի և օրապահիկի ծախսերը կկատարվեն վարչապետի աշխատակազմի «Հայաստան-Սփյուռք գործակցության» ծրագրի «Աշխատանք սփյուռքի համայնքներում» միջոցառման արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ հուշանվերների ձեռքբերման ծախսերը՝ ներկայացուցչական ծախսերի համար նախատեսված միջոցների հաշվին:
Թե ինչ հուշանվերների մասին է հիշատակված որոշման մեջ ու ում համար են դրանք նախատեսվում, պաշտոնական փաստաթուղթը չի հստակեցնում:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. ԶՈՒ ԳՇ ղեկավարությունը պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը. հայտարարություն
Գլխավոր շտաբի ղեկավարությունը՝ Օնիկ Գասպարյանը և բոլոր կորպուսների հրամանատարները հանդես են եկել հայտարարությամբ։ Հայտար...
Նախագահը անձամբ է այցելել ԳՇ ` Օնիկ Գասպարյանին հանդիպելու համար
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբ, որտեղ հանդիպել է ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օ...
ՀՀ նախագահը ունի 1 օր, հակառակ դեպքում Օնիկ Գասպարյանը կհամարվի ազատված
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը դեռ 1 օր ժամանակ ունի, որպեսզի Սահմանադրական դատարան ուղարկի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջ...
Արա Այվազյանն ազատման դիմո՞ւմ է գրել
Համացանցում տարածվել է տեղեկություն, ըստ որի` Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանն ազատման դիմում է գրել. այս պահին Արտ...