Հասարակություն
Սյունիքի մարզը հոսանքազրկվել է . Factor
Factor TV-ին Սյունիքի մարզի բնակիչներից ահազանգ ստացավ, որ մարզում լույս չկա: Տեղեկությունը ճշտելու համար կապ հաստատեցինք Սյունիքի մարզպետի խորհրդական Արմինե Ավագյանի հետ: Վերջինս նշեց, որ այս պահին Կապան քաղաքում է և իրենց բնակարանում լույս չունեն, բայց ընդհանուր մարզի վերաբերյալ տեղեկություն հայտնել չի կարող: Լրատվականը կապ հաստատեց ՀԷՑ-ի սպասարկման և տեղեկատվական կենտրոն, որտեղից հայտնեցին՝ տեղեկությունը ճիշտ է: Հոսանքազրկումը վթարային է՝ բարձրավոլտ ենթակայանից ուղղություն է հոսանքազրկվել: Այս պահին տեղում աշխատում են մասնագետները, ակնկալում են, որ առաջիկա 2 ժամվա ընթացքում մարզում հոսանքը կվերականգնվի:
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
Մեքենաներից մեկը գլորվել է ձորը․ խոշոր վթար՝ Հրազդան-Չարենցավան ավտոճանապարհին
ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ. Ի՞նչ է ասել Սամվել Կարապետյանը դատարանում
1.0
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես են բերման ենթարկում «Տաշիր պիցցա» ցանցի տնօրեն Վաղինակ Ղազարյան
5.0