Լավրովն ու Չավուշօղլուն հեռախոսազրույց են ունեցել Պուտին-Էրդողան հեռախոսազրույցից հետո

Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը և Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց են ունեցել ավելի վաղ երկու երկրների նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախոսազրույցի ընթացքում արծարծված թեմաների շուրջ։ Այս մասին հաղորդում է РИА Новости գործակալությունը՝ հղում անելով Թուրքիայի ԱԳՆ-ում իր աղբյուրին։

«Մեր նախարարը բանակցություններ է վարել իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ: Կողմերը քննարկել են այսօր մեր նախագահի և Վլադիմիր Պուտինի միջև հեռախոսազրույցում արծարծված թեմաները և պայմանավորվել են հետևել դրանց», – ասել է գործակալության աղբյուրը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք,  Պուտինն ու Էրդողանը քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը, Ռուսաստանի և Թուրքիայի գործողությունների համակարգումը` ի շահ տարածաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացման

Քաղաքականություն