Սպասվում են ձյան առատ տեղումներ
Փետրվարի 17-ին Շիրակում, Լոռիում, Տավուշում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի լեռնային գոտիներում, Գեղարքունիքում սպասվում են ձյան առատ տեղումներ, առանձին հատվածներում՝ բուք։ Շիրակում, Արագածոտնում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արարատյան դաշտում սպասվում է քամու ուժգնացում՝ պոռթկումները 25-30 մ/վ, իսկ Երևանում՝ 20-25 մ/վ։
Հանրապետության տարածքում՝
Փետրվարի 17-20-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 18-20-ը լեռնային և նախալեռնային գոտիներում՝ ձյան տեսքով:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, 16-17-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 16-ին` 20-25, իսկ 17-ին` 25-30 մ/վ:
Օդի ջերմաստիճանը փետրվարի 18-21-ն աստիճանաբար կնվազի 13-16 աստիճանով։
Երևան քաղաքում՝
Փետրվարի 17-ին սպասվում է անձրև և ամպրոպ, 18-20-ը՝ թաց ձյուն, 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 17-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ։
Նմանատիպ հոդվածներ
Երկրաշարժերի առավելագույն մագնիտուդը Երևանյան խզվածքի գոտում կարող է հասնել 6-ի
Վերջին օրերին բնությունը հիշեցնում է, որ մենք ապրում ենք սեյսմիկ առումով վտանգավոր տարածաշրջանում: Այս մասին հաղորդագրու...
Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 4 մարզերում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 17-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու...
«Վեոլիա Ջուր»-ը տեղեկացնում է՝ որոշ հասցեներում ջուր չի լինելու
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ....
Տեղումներ են սպասվում. եղանակը՝ ՀՀ տարածքում
Հանրապետության տարածքում փետրվարի 16-ին, 20-ի ցերեկն առանձին շրջաններում, 17-19-ը, 20-ի գիշերը շրջանների զգալի մասում սպ...