Կատալոնիայում անկարգությունների հետևանքով 16 ցուցարար և 17 ոստիկան է վիրավորվել, վանդալիզմի մի շարք դեպքեր են գրանցվել
Կատալոնիայում ընթացող բողոքի ակցիաների ժամանակ ոստիկանության կողմից առնազն 14 ցուցարար է ձերբակալվել, հաղորդում է ТАСС-ը՝ հղում անելով կատալոնական ոստիկանության հաղորդած տվյալներին:
Հաղորդվում է Բարսելոնայում, Ժիրոն և Լեյդե քաղաքներում վանդալիզմի դեպքերի գրանցման մասին:
Բողոքի ակցիաները դադարեցնլու ոստիկանության պահանջը Վալենսիայում նույնպես անկարգությունների է հանգեցրել:
Վիկի քաղաքապետարանի շենքին հարակից ոստիկանական բաժանմունքը ևս վանդալիզմի է ենթարկվել, ինչի հետևանքով մի քանի իրավապահ մարմնական վնասվածքներ է ստացել:
Ըստ հաղորդվող տվյալների՝ տեղի ունեցած բախումների հետևանքով, ընդհանուր առմամբ, Կատալոնիայում 17 ոստիկան և 16 ցուցարար է վիրավորվել:
Կատալոնիայի տարբեր շրջաններում բողոքի ակցիաներ են սկսվել ռեփեր Պաբլո Ասելայի՝ 9 ամիս ազատազրկման ենթարկվելու պատճառով, որը մեղադրվում է ահաբեկչության խրախուսման և թագը անարգելու համար:
Որոշ քաղաքներում բողոքի ակցիաները փողոց դուրս եկած քաղաքացիների և ոստիկանների միջև բախումների է վերածվել. ցուցարարները բարիկադներ են ստեղծել, մոտոցիկլեր և աղբամաններ հրդեհել, տարբեր առարկաներ նետել ոստիկանների նկատմամբ: Ի պատասխան, ոստիկանները ռետինե փափշուտներ են կիրառել ցուցարարների նկատմամբ:
Նմանատիպ հոդվածներ
Ղրիմում պանթյուրքիստները կոչ են արել սպանել ռուսներին
Ռուս լրագրող, Մոսկվայի քաղաքային դումայի պատգամավոր Անդրեյ Մեդվեդևն իր Telegram-ալիքում անդրադարձել է մի քանի օր առաջ հա...
Թուրքիայի նախագահը խոստացել է ընդլայնել ռազմական գործողությունները
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոստացել է ընդլայնել ռազմական գործողությունները, որոնք առաջընթաց են գրանցում դեռև...
ԵԱԿՀ համանախագահները խոսել են Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների հետ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (Ռուսաստանի Դաշնության Իգոր Պոպովը, Ֆրանսիայի Ստեֆան Վիսկոնտին և Ամերիկայի Միացյալ Նահա...
Սոչիում Սիրիայի հարցով եռակողմ ռուս-թուրք-իրանական հանդիպում է ընթանում
Սոչիում սկսվել է «Աստանայի գործընթացի» երաշխավորների` Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի պատվիրակությունների հանդիպումը: Այս...