Ինչ ասում է Սերժ Սարգսյանը, գոնե 90 տոկոսով, որքանով որ ես գիտեմ, հենց այդպես էլ եղել է. Էդմոն Մարուքյան
Սերժ Սարգսյանի հարցազրույցից հետո ես կրկին համոզվեցի, որ մենք պետք է այդ պարիտետային փաստահավաք խումբը ստեղծենք: Այն, ինչ ասում է Սերժ Սարգսյանը, գոնե 90 տոկոսով, որքանով որ ես գիտեմ, հենց այդպես էլ եղել է: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց Էդմոն Մարուքյանը:
«Ես հոկտեմբերի 2-ին հասել եմ Արցախ, այնտեղ իմացել եմ, որ թույլ չեն տվել նախկին փորձառու գեներալներին մասնակցել պատերազմի հետ կապված հարցերին:
Ինձ ասվել է, որ զանգել են ասել են, թող դուրս գան սենյակից, չեմ կարող ասել, թե որ սենյակից: Բոլորը, ըստ էության, շատ հիասթափված ու նեղացած, Ստեփանակերտի հրապարակում կանգնած են: Ես դա տեսել եմ, այնտեղ գնացել եմ:
Իշխանությունը պետք է պատասխան տա դրա համար: Արցախի նախագահը պետք է պատասխան տա նրա համար, որ մերժել է նախկին նախագահների հանդիպման խնդրանքը, ովքեր փորձել են օգնել: Որևէ մեկը չի բացատրել, թե ինչու է մերժել»:
Մարուքյանը նշեց, որ պետք է ստեղծվի պարիտետային քննիչ հանձնաժողով. «Այս ինֆոմացիաները հնանալու են, վկայություն տվողները հետո կարող են այլ վկայություն տալ: Չեմ բացառում, որ հետո փաստաթղթավորված տվյալները չլինեն: Հետևաբար երրորդ նախագահի հարցազրույցից հետո ես կրկին այն կարծիքին եմ, որ պետք է տեղի ունեցածը քննության առարկա դառնա»:
Նմանատիպ հոդվածներ
«Դժոխքի կիրճ» օպերացիայի մասին. ինչպե՞ս էին Արցախում պլանավորել կանգնեցնել թշնամուն ու ով է մեղավոր, որ դա չստացվեց. WarGonzo
Իսկանդերի և Շուշիի վերաբերյալ: Քանի որ WarGonzo նախագիծն այդ ժամանակ իրադարձությունների էպիկենտրոնում էր, մեր դիտարկումն...
«Իմ քայլի» և Նիկոլ Փաշինյանի հանդիպման ժամանակ որոշվել է չեղարկել արտահերթ ընտրությունները
Փետրվարի 7-ին Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը հանդիպում է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:Հանդիպման արդյու...
Արցախում աճուրդի են ներկայացվել պետական սեփականություն հանդիսացող թանկարժեք ավտոմեքենաներ
Արցախի կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեն հայտարարել է պետական մարմինների, ընկերությունների սեփակա...
«Նման բաներ հորինողներն ու տարածողները ինչի՞ց են պատրաստված». Լևոն Քոչարյան
ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նման բաներ հորինողներն ու տա...