Հարձակում դպրոցի վրա. առևանգվել 42 մարդ, որից 27-ը եղել են աշակերտներ. Ռիա Նովոստի

Նիգերիայի Նիգեր նահանգի Կագարա բնակավայրի գիշերօթիկ դպրոցներից մեկի վրա տեղի ունեցած հարձակման հետևանքով առնվազն 42 մարդ է առևանգվել, այդ թվում` 27 աշակերտ: Այս մասին տեղեկացնում է Nation պարբերականը` հղում տալով նահանգապետին, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Դեպքից հետո նախագահ Մուհամմադու Բուխարին ոստիկանության և բանակի ստորաբաժանումներ է ուղարկել նահանգ՝ առևանգվածներին որոնելու համար, տեղական իշխանությունները հրամայել են փակել գիշերօթիկ դպրոցները մի քանի տարածքներում:
Նիգերի նահանգապետ Աբուբաքար Սանի Բելլոն լրատվամիջոցներին հայտնել է, որ զինված անձինք առևանգել են 27 դպրոցականի, դպրոցի 3 աշխատողնի և ընտանիքների 12 անդամի: Աշակերտներից մեկը հարձակման հետևանքով մահացել է:
Հարձակման պահին դպրոցում եղել է մոտ 650 աշակերտ:

 

 

 


 

Քաղաքականություն