Գերիների վերադարձի համար կառավարության արած քայլերը բավարար չեն. «Իմ քայլը» լքած պատգամավոր
Խորը տեղյակ չեմ, թե ոնց են բանակցում, ինչ են անում, բայց եթե կարճ ձևակերպեմ, կարելի է ասել, որ բավարար չէ, բավարարից էլ քիչ է: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ պատգամավոր Վարդան Աթաբեկյանը՝ խոսելով գերիների վերադարձի մասին:
Պատգամավորի խոսքերով, գերիների հարցը պետք է լիներ պայմանագրի առաջին կետը. «Քանի գերիներին չեն տվել, սահմանազատման գործընթացը պետք է դադարեցվեր: Ադրբեջանը գերիների մասին կետը մինչև վերջ չի կատարում, իսկ մենք հլու հնազանդ բոլոր կետերը կատարում ենք, ինձ համար դա անհասկանալի է»:
Պատգամավորը չի կարծում, թե կառավարությունը չի ուզում լուծել գերիների հարցը. «Այն, թե որքանով են մնացած կատարած քայլերը խանգարում, որ այդ հարցը լուծվի, դա իրենք կիմանան:
Դու կարող ես մեծ ցանկություն ունենալ հարցը լուծելու, սակայն ձեր մյուս գործողությունները կարող են խանգարել: Այն պայմանագիրը, որը դու ստորագրել ես, մնացած կետերը կատարել ես ու գերիների հարցը թողել ես, այդ գործողությունը քեզ ուժ չի տալիս, խանգարում է, որ այդ հարցը լուծես:
Բայց էլի եմ ուզում նշել, որ կառավարությունը հաստատ ամենաշատն է ուզում լուծել գերիների հարցը: Մենք նաև չհասկացանք, թե ինչու Մոսկվայում չքննարկվեց հարցը»:
Նմանատիպ հոդվածներ
«Դժոխքի կիրճ» օպերացիայի մասին. ինչպե՞ս էին Արցախում պլանավորել կանգնեցնել թշնամուն ու ով է մեղավոր, որ դա չստացվեց. WarGonzo
Իսկանդերի և Շուշիի վերաբերյալ: Քանի որ WarGonzo նախագիծն այդ ժամանակ իրադարձությունների էպիկենտրոնում էր, մեր դիտարկումն...
«Իմ քայլի» և Նիկոլ Փաշինյանի հանդիպման ժամանակ որոշվել է չեղարկել արտահերթ ընտրությունները
Փետրվարի 7-ին Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը հանդիպում է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:Հանդիպման արդյու...
Գլխավոր շտաբը նոր հայտարարություն է տարածել
ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելու միջնորդության վերաբերյալ Հանրապետության նախագահի՝ 02․03․2021թ․ որոշման մասի...
Արցախում աճուրդի են ներկայացվել պետական սեփականություն հանդիսացող թանկարժեք ավտոմեքենաներ
Արցախի կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեն հայտարարել է պետական մարմինների, ընկերությունների սեփակա...