Ինչ է ասել Նիկոլ Փաշինյանը պատգամավորների հետ փակ հանդիպմանը. «Ժողովուրդ»
Օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շաբաթ օրը՝ փետրվարի 13-ին՝ ցերեկը, եղել է ՀՀ Ազգային ժողովում: Նա հանդիպել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ: Վերջինս ցանկացել է տեղեկանալ, թե ինչ փուլում է Ընտրական օրենսգրքի փոփոխության գործընթացը:
Մեր տեղեկություններով՝ նախապես որոշվել է, որ, բացի այդ հարցից, այլ հարցերի չեն անդրադառնալու, քանի որ հավաքվելու գլխավոր պատճառը եղել է Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու հարցը: Մեր աղբյուրները նշում են՝ «կայուն մեծամասնություն» ասվածը հրահանգվել է հանել օրենքից ու Սահմանադրությունում փոփոխություններ կատարել:
Իշխանությունը հստակ որոշել է, որ ռեյտինգային ընտրակարգը եւս չի լինելու, պետք է ընտրությունների գնալ միայն համամասնական ընտրակարգով: Լավատեղյակ աղբյուրները նշում են նաեւ, որ իշխանությունը որոշել է հարցը ուղարկել ԵԽ Վենետիկի հանձնաժողով, ինչի համար էլ շտապ հավաք է եղել, որպեսզի կարողանան ճիշտ ժամանակին այն ուղղարկել հանձնաժողովի քննությանը: Միայն հանձնաժողովի եզրակացությունից հետո իշխանությունները կկարողանան հարցը ընդգրկել խորհրդարանի օրակարգ»: Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը :
Նմանատիպ հոդվածներ
Մի թիվ ասեմ, զգույշ աթոռին նստեք. Սերժ Սարգսյանը թիվ հրապարակեց անօդաչուների մասին
Ապրիլյանից հետո մենք տևական ժամանակ զբաղված էինք հետաքննություն անցկացնելով, պատերազմի դասերն ուսումնասիրելով, որովհետև...
Սերժ Սարգսյանն ասաց, թե ում պրոեկտն է Նիկոլ Փաշինյանը
Մենք նախկին նախագահներով ունեինք այդպիսի ցանկություն: Այս մասին հայտարարեց Սերժ Սարգսյանը՝ խոսելով Նիկոլ Փաշինյանի հետ հ...
Հունիսի 23-ին ինձ զանգահարեց ԱՄՆ նախագահ Օբաման ու ասաց, որ շատ է խրախուսում, որպեսզի մենք արիություն ցուցաբերենք ու ստորագրենք փաստաթուղթը. Սերժ Սարգսյան
Կազանում Ադրբեջանը հրաժարվեց այդ փաստաթուղթը ստորագրելուց, թեև արդեն 2011 թվականի հունիսի 11-ին ՌԴ ԱԳ նախարար Լավրովի ստ...
Սերժ Սարգսյանը բացում է գաղտնիքը, թե ինչու մնաց Հայաստանի վարչապետի պաշտոնում
Մենք երբեք չենք բանակցել, թե ինչ ենք տալու, մենք մշտապես բանակցել ենք այն մասին, թե մենք ինչ ենք ստանալու: Արմնյուզի հետ...