ՀՀ որոշ ավտոճանապարհներին ձյուն է տեղում. Լարսը դեռ փակ է
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները:
Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում, Լոռու մարզի Ստեփանավան և Տաշիր քաղաքներում տեղում է ձյուն։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար․ ռուսական կողմում կա մոտ 490 կուտակված բեռնատար ավտոմեքենա:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Նմանատիպ հոդվածներ
Երկրաշարժերի առավելագույն մագնիտուդը Երևանյան խզվածքի գոտում կարող է հասնել 6-ի
Վերջին օրերին բնությունը հիշեցնում է, որ մենք ապրում ենք սեյսմիկ առումով վտանգավոր տարածաշրջանում: Այս մասին հաղորդագրու...
Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 4 մարզերում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 17-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու...
«Վեոլիա Ջուր»-ը տեղեկացնում է՝ որոշ հասցեներում ջուր չի լինելու
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ....
Տեղումներ են սպասվում. եղանակը՝ ՀՀ տարածքում
Հանրապետության տարածքում փետրվարի 16-ին, 20-ի ցերեկն առանձին շրջաններում, 17-19-ը, 20-ի գիշերը շրջանների զգալի մասում սպ...