Կազանյան փաստաթուղթը չէր ենթադրում տարածքային զիջում, այն ենթադրում էր ԼՂ կարգավիճակ․ Սերժ Սարգսյան
Մենք արհեստականորեն չենք ձգել ստատուս քվոն: Այս մասին հայտարարեց Սերժ Սարգսյանը. «Ես համաձայն չեմ նաև, որ կազանյան փաստաթուղթը ենթադրում էր տարածքային զիջում, այն ենթադրում էր ԼՂ կարգավիճակ՝ Ադրբեջանից դուրս:
Դեն շպրտեք գլխից, թե ինչ ենք մենք տալու, մտածեք այն մասին, թե ինչ էինք ստանալու: Մենք ստանալու էինք միջազգայնորեն երաշխավորված խոստում, որ ԼՂ-ի վերջնական կարգավիճակլը պետք է որոշվի ԼՂ բնակչության ազատ կամարտահայտմամբ, որն ունի պարտադիր իրավական ուժ ու որի օրակարգը ոչնչով չի սահմանփակվում: Դա մեզ հնարվորություն էր տալիս գնալ խնդրի լուծման փոխզիջումների միջոցով»:
Սարգսյանը նաև նշեց, որ ԼՂ-ն ունենալու էր անվտանգության 7 երաշխիք․ «Բացի դրանից մենք ստանում էինք ԼՂ միջանկյալ կարգավիճակ, որն, ինչպես Ադրբեջանի նախագահն, ինչպես համանախագահները որակում էին որպես այսօրվա իրողություն պլյուս:
Այդ միջանկյալ կարգավիճակով ԼՂ-ն ստանում էր անվտանգության 7 երաշխիք, որոնցից առաջինն այն էր, որ ԼՂ անվտանգությունն ապահովում են ԼՂ ինքնապաշտպանական ուժերը, որ ՀՀ-ն պաշտոնապես հանդիսանում է ԼՂ անվտանգության երաշխավորը, որ ԼՂ օրենսդիր ու գործադիր մարմինների ընտրությունը ճանաչվում է միջազգային հանրության կողմից, որ ԼՂ-ում դատաիրավական համակարգը համարվում է ճանաչված միջազգային հանրության կողմից և այլն»:
ՀՀ երրորդ նախագահը նաև ասաց, որ այդ կերպ ԼՂ-ն անդամակցելու էր միջազգային կառույցներին․ «ԼՂ-ն իրավունք էր ստանում անդամակցել միջազգային կառույցներին, որոնց անդամակցելու համար անկախությունը պարտադիր պայման է: Պլյուսը դա էր:
Մինչև ԼՂ անկախության օրը՝ հանրաքվեի օրը, մենք ունենում էինք մեր վերահսկողության տակ Լաչինն ու Քարվաճառը: 5 շրջանի մասին էր խոսքը: Այնպես որ, այստեղ ցամաքային կապի կամ միջանցքի մասին խոսք չկար»,-ասաց նա:
Նմանատիպ հոդվածներ
Մի թիվ ասեմ, զգույշ աթոռին նստեք. Սերժ Սարգսյանը թիվ հրապարակեց անօդաչուների մասին
Ապրիլյանից հետո մենք տևական ժամանակ զբաղված էինք հետաքննություն անցկացնելով, պատերազմի դասերն ուսումնասիրելով, որովհետև...
Սերժ Սարգսյանն ասաց, թե ում պրոեկտն է Նիկոլ Փաշինյանը
Մենք նախկին նախագահներով ունեինք այդպիսի ցանկություն: Այս մասին հայտարարեց Սերժ Սարգսյանը՝ խոսելով Նիկոլ Փաշինյանի հետ հ...
Հունիսի 23-ին ինձ զանգահարեց ԱՄՆ նախագահ Օբաման ու ասաց, որ շատ է խրախուսում, որպեսզի մենք արիություն ցուցաբերենք ու ստորագրենք փաստաթուղթը. Սերժ Սարգսյան
Կազանում Ադրբեջանը հրաժարվեց այդ փաստաթուղթը ստորագրելուց, թեև արդեն 2011 թվականի հունիսի 11-ին ՌԴ ԱԳ նախարար Լավրովի ստ...
Սերժ Սարգսյանը բացում է գաղտնիքը, թե ինչու մնաց Հայաստանի վարչապետի պաշտոնում
Մենք երբեք չենք բանակցել, թե ինչ ենք տալու, մենք մշտապես բանակցել ենք այն մասին, թե մենք ինչ ենք ստանալու: Արմնյուզի հետ...