Չեմ կարող բացառել, որ Ալիևը և կապիտուլանտը գաղտնի բանակցություններ են ունեցել. Սերժ Սարգսյան
Չեմ կարող բացառել, որ Ալիևը և կապիտուլանտը գաղտնի բանակցություններ են ունեցել: Հայտնի է, թե ովքեր էին վարում այդ բանակցությունները, հայտնի է, որ հայկական կողմից այսպես ասած օպերատիվ կապն ապահովողը նամակ է հանձնել կապիտուլանտին, և նա այդ նամակը չի պատռել,չի ասել՝ այստեղ անընդունելի բաներ կան, այլ ասել է՝ շատ լավ: Այս մասին Armnews հեռուտանընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:
Վերջինս նշեց, որ չի կարող պնդել, որ նամակում գումարի առաջարկ է արվել Փաշինայնին, սակայն չի էլ կարող ժխտել. «Իրադարձությունների զարգացումը ամբողջական իրավունք է տալիս յուրաքանչյուրին ողջամիտ կասկած ունենալու: Սխալների այն շարանը, որ տեղի ունեցավ, կա՛մ միտումնավոր էր, կա՛մ դավադրություն էր, կա՛մ ծայրաստիճան տգիտություն: , իսկ այս իշխանությունների պարագայում դա անհնար է»,-ասաց Սերժ Սարգսյանը՝ հավելելով՝ որպեսզի կարողանանք վերջնական եզրակացության հանգել, ապա մենք պարտավոր ենք անցկացնել օբյեկտիվ քննություն:
«Եթե Շուշին «դժգույն, դժբախտ» քաղաք է, եթե Շուշին «հայկական չէ», և եթե մարդն ունի այն ցինիկ համարձակությունը խորհրդարանի ամբիոնից պնդելու այդպիսի հիմարություններ, ես կամ ուրիշները ի՞նչ իրավունքով պետք է բացառենք դավադրությունը»,-ասաց Սերժ Սարգսյանը:
Նմանատիպ հոդվածներ
Մի թիվ ասեմ, զգույշ աթոռին նստեք. Սերժ Սարգսյանը թիվ հրապարակեց անօդաչուների մասին
Ապրիլյանից հետո մենք տևական ժամանակ զբաղված էինք հետաքննություն անցկացնելով, պատերազմի դասերն ուսումնասիրելով, որովհետև...
Սերժ Սարգսյանն ասաց, թե ում պրոեկտն է Նիկոլ Փաշինյանը
Մենք նախկին նախագահներով ունեինք այդպիսի ցանկություն: Այս մասին հայտարարեց Սերժ Սարգսյանը՝ խոսելով Նիկոլ Փաշինյանի հետ հ...
Հունիսի 23-ին ինձ զանգահարեց ԱՄՆ նախագահ Օբաման ու ասաց, որ շատ է խրախուսում, որպեսզի մենք արիություն ցուցաբերենք ու ստորագրենք փաստաթուղթը. Սերժ Սարգսյան
Կազանում Ադրբեջանը հրաժարվեց այդ փաստաթուղթը ստորագրելուց, թեև արդեն 2011 թվականի հունիսի 11-ին ՌԴ ԱԳ նախարար Լավրովի ստ...
Սերժ Սարգսյանը բացում է գաղտնիքը, թե ինչու մնաց Հայաստանի վարչապետի պաշտոնում
Մենք երբեք չենք բանակցել, թե ինչ ենք տալու, մենք մշտապես բանակցել ենք այն մասին, թե մենք ինչ ենք ստանալու: Արմնյուզի հետ...