Ռուսաստանից Հայաստան արտաքսված քաղաքացիները արդեն 13 օր է՝ գիշերում են օդանավակայաններում. Armtimes

Փետրվարի 1-ին Ռուսաստան մեկնած, իսկ 3-ին Հայաստան արտաքսված յոթ քաղաքացիներից չորսը արդեն 13 օր է, ինչ գիշերում են «Զվարթնոց» օդանավակայանում: Երեք օրը Ռուսաստանի «Շերեմետեւո» օդանավակայանում են անցկացրել, դրանից հետո էլ՝ «Զվարթնոցում»։ Քնում են օդանավակայանի նստարաններին, այնտեղ սնվելու համար էլ վարկ են վերցրել, որ գումար ունենան: Այս մասին գրում է Armtimes.com-ը: 

«13 օր օդանավակայանում ենք քնում-արթնանում, կինս էլ վարկ է վերցրել, գումարը տվել ինձ, որ մենք կարողանանք էստեղ սնվել»,- մեզ հետ զրույցում ասաց Իջևան քաղաքի բնակիչ Եգորը։

Ըստ նրանց՝ այս ընթացքում գրեթե ոչ ոք իրենց չի մոտեցել: Միայն նշում են՝ «Մեզ «паспортный контроль»-ից են մոտեցել, ստուգել են մեր անձնագրերը, իրենք անձնագրային հարցերը կարգավորել են, դեպորտը չեղարկել են»,- ասաց նույն քաղաքի բնակիչ Արտուշ Ղուկասյանը:

Բայց թե ինչ «паспортный контроль»-ի մասին է խոսքը, ով է մոտեցել իրենց, և կոնկրետ ինչ է տեղեկացրել, պաշտոնական որեւէ հաստատում ստանալ մեզ չհաջողվեց:

«Հիմա մնում է միայն ավիաընկերության հարցը»,- ասում են քաղաքացիները: Չվերթն իրականացրած «Նորդվինդ» ավիաընկերությունը, ըստ նրանց, չի պատրաստվում որևէ կերպ փոխհատուցել:

Լրատվամիջոցի հետ զրույցում նշեց «Զվարթնոց» օդանավակայանի մամուլի խոսնակ Սաթենիկ Հովհաննիսյանը, իրենք փորձել են կապ հաստատել ավիաըկերության հետ, սակայն՝ ապարդյուն։ «Դիմել ենք նաև գրավոր կերպով, բայց մինչև հիմա պատասխան չենք ստացել»,- ասաց նա:
 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում
 

Քաղաքականություն