Քոչարյանի ու մեր օրակարգը տարբեր է. Վազգեն Մանուկյան. Հրապարակ
«Հայ ազգային ճակատ» բարեսիրական կազմակերպության հիմնադրման արարողությանը երեկ ներկա էր նաեւ Վազգեն Մանուկյանը։ Նա, արձագանքելով հարցին, թե բեկումնային ինչ փոփոխություն սպասենք Հայրենիքի փրկության շարժումից՝ փետրվարի 20-ի հանրահավաքի ժամանակ, ասաց․ «Ոչ մի միայնակ գործողություն բեկումնային չի լինում, գործողությունների գումարը կարող է բեկումնային լինել, եւ շատ կարեւոր է, որ այդ գործունեությանը մասնակցի ողջ ժողովուրդը, ոչ թե հույսը դնի, որ մի հատ հերոս կգա։ Ու քանի որ հերոսների մասին խոսեցինք, հիմա իշխանության վիճակը նման է նրան, երբ Սասունցի Դավիթը Մսրա Մելիքին թրով խփում է ու ասում է՝ մի հատ թափ տուր քեզ»:
Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի հայտարարությանը, որ պատրաստ է մասնակցել ընտրություններին ու «կրել», Մանուկյանն ասաց․ «Ինքն ասաց, որ դեմ է՝ Նիկոլ Փաշինյանի օրոք տեղի ունենան արտահերթ ընտրություններ, բայց եթե լինեն, կմասնակցի, իսկ մեր օրակարգն ուրիշ է՝ իրանց դուրս շպրտել, նոր անցկացնել ընտրություններ»։ Այս մասին գրում է Հրապարակ թերթը :
Նմանատիպ հոդվածներ
Նիկոլ Փաշինյանի կողմից լրտեսություն անելու և հողերը ծախելու մասին Զարուհի Փոստանջյանի հայտարարությունները քննության առարկա են դարձվել. Փոստանջյանը հրավիրվել էր ՀՔԾ
Նիկոլ Փաշինյանի կողմից լրտեսություն անելու և հողերը ծախելու մասին Զարուհի Փոստանջյանի հայտարարությունների հիման վրա ՀՔԾ-...
Ռուսաստանը սեպտեմբերի 29-ին առաջարկեց կանգնեցնել պատերազմը եւ մերժվեց. Գագիկ Ծառուկյան
Պատերազմը կարող էր չլինել, հուլիսի 5-ին եմ ասել՝ ունենք 3-4 ամիս ժամանակ, հենց իմ ձերբակալման օրը, ԱԱԾ-ի շենքի մոտ եմ աս...
Էս խելքով և արժեբանությամբ, ի՞նչն են ուզում փրկեն, կամ ո՞ւմ. Արման Բաբաջանյան
Անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վազգեն Մանուկյան․ «Մենք կորցնելու ոչինչ չունենք․․․ բացա...
Ընդդիմության լիդերները կասկածում են միմյանց. ինչ է կատարվում մեծ հանրահավաքից առաջ. «Ժողովուրդ»
Օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ընդդիմադիր քաղաքական ուժերի ներսում եւս արշալույսները խաղաղ չեն:Բանն այն է, որ 17 ու...