Հայաստանում ապագայի քաղաքի հատակագիծն արդեն հաստատվել է. Ավինյանը լուսանկարներ է հրապարակել
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ինժեներական քաղաքի» ծրագիրը մտել է ակտիվ փուլ: Այն Համաշխարհային բանկի հետ համագործակցությամբ իրականացվող «Առևտրի խթանում և որակի ենթակառուցվածքներ» ծրագրի շրջանակում ֆինանսավորվող նախագծերից է:
Հայաստանում ապագայի քաղաքի հատակագիծն արդեն հաստատվել է, շուտով կհայտարարվի նաև շինարարարական ընկերության մրցույթը և կսկսվի քաղաքի կառուցումը:
Բաղկացած է լինելու 22 ինժեներական ընկերությունների շինություններից, լաբորատորիայից, ավտոկայանատեղիից, այգուց և ինժեներական ենթակառույցներից:
Վերածվելու է ինժեներական մտքի ու նորարարությունների կենտրոնի:
Ապահովելու է քաղաքային կյանքի միանգամայն նոր միջավայր:
[de95dd781c5ad908b00c7689b358939f.jpg]
[79367c2ec8bd1e1549524bf999358eec.jpg]
[72976d0d68ce1067ae1bf7b4a6a1fde3.jpg]
[851f87d5484960ec48029d74be26ebd9.jpg]