Հասարակություն
Գարեգին Նժդեհի արձանի ապամոնտաժման հարցի վերաբերյալ Արցախի իշխանությունները հայտարարություն կանեն. Տարոն Սիմոնյան
Մենք զիջելու տեղ չունենք, խորհրդարանական ճեպազրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Տարոն Սիմոնյանը՝ մեկնաբանելով Արցախում Գարեգին Նժդեհի արձանի՝ ադրբեջանաթուրքական պահանջով ապամոնտաժման մասին խոսակցությունները:
«Որևէ ազգ, պետություն, բացի ՀՀ-ից ու Արցախից, բացի հայ ժողովրդից, իրավունք չունի որոշելու մեր մշակութային առանձնահատկություններին վերաբերող ինչ-որ հարցեր: Ավելին՝ ազգերի ինքնորոշման իրավունքը ենթադրում է նաև մշակութային ինքնորոշում», - նշեց պատգամավորը:
Նա նաև տեղեկացրեց, որ թեմայի շուրջ խոսել է Արցախի տեղական իշխանությունների հետ:
Սիմոնյանը հայտնեց, որ Արցախի իշխանությունները հայտարարություն կանեն, որ խնդիրը տրամաբանական լուծում ստանալու է, և հայ ազգի արժանապատվություն չի նսեմացվելու:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Քիչ առաջ Երևան քաղաքում 2-3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Արցախի ՊԲ-ն հրապարակել է նահատակված ևս 29 զինծառայողների անուն
Մամուլից եմ ծանոթացել այս անհեթեթության մասին. Հովհաննիսյանը՝ իր գեներալի կոչման լուրերի մասին
Հանրապետության ողջ տարածքում զգացվել է 5 բալ ուժգնությամբ երկրաշարժ
Ավելին Հասարակություն բաժնից
Մեքենաներից մեկը գլորվել է ձորը․ խոշոր վթար՝ Հրազդան-Չարենցավան ավտոճանապարհին
ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ. Ի՞նչ է ասել Սամվել Կարապետյանը դատարանում
1.0
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես են բերման ենթարկում «Տաշիր պիցցա» ցանցի տնօրեն Վաղինակ Ղազարյան
5.0