ԱԳՆ-ում աղմկահարույց ձերբակալությո՞ւն է սպասվում. մանրամասներ
Համացանցում տարածված տեղեկությունների համաձայն՝ Արտաքին գործերի նախարարությունում մեծ սկանդալ է սպասվում:
Մասնավորապես նշվում է, որ ԱԱԾ-ն նյութեր է նախապատրաստում ԱԳՆ գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանի դեմ:
Նույն աղբյուրը հայտնում է, որ քննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով պարզվել է, որ Վահագն Մելիքյանը, օգտագործելով պաշտոնական դիրքը, գումարի դիմաց դիվանագիտական տարբեր պաշտոններում նշանակել է տվել իր թեկնածուներին, ներգրավված է եղել մի շարք կոռուպցիոն գործարքներում:
Նշվում է նաև, թե բացի այդ, պարզվել է, որ Հայաստանի դիվանագիտական կորպուսում տարբեր նշանակումների, ներքին գործընթացների մասին արտահոսքերը հենց Մելիքյանն է կազմակերպել:
Մակունցի՝ ԱՄՆ դեսպան նշանակվելու լուրի արտահոսքը ևս Վահագն Մելիքյանն է կազմակերպել հանրային ճնշման տակ վերջինիս նշանակումը կանխելու համար, որպեսզի սեփական թեկնածուին կարողանա անցկացնել:
Վահագն Մելիքյանն առաջիկայում պաշտոնանկ է արվելու, որից հետո ԱԱԾ-ն ձերբակալելու է նրան:
Auroranews-ը տեղեկությունը ճշտելու նպատակով կապ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի հետ: Նա նշեց, որ մեկնաբանություն կտրամադրի քիչ ավելի ուշ:
Տեղեկությունը փորձեցինք ճշտել նաև ԱԱԾ-ից, սակայն այնտեղից էլ նշեցին, որ ինֆորմացիան դեռևս ճշտվում է:
Նմանատիպ հոդվածներ
«Իմ քայլի» և Նիկոլ Փաշինյանի հանդիպման ժամանակ որոշվել է չեղարկել արտահերթ ընտրությունները
Փետրվարի 7-ին Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը հանդիպում է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:Հանդիպման արդյու...
«Դժոխքի կիրճ» օպերացիայի մասին. ինչպե՞ս էին Արցախում պլանավորել կանգնեցնել թշնամուն ու ով է մեղավոր, որ դա չստացվեց. WarGonzo
Իսկանդերի և Շուշիի վերաբերյալ: Քանի որ WarGonzo նախագիծն այդ ժամանակ իրադարձությունների էպիկենտրոնում էր, մեր դիտարկումն...
Ջալալ Հարությունյանը նոր պաշտոնի է նշանակվել Պաշտպանության նախարարությունում
Auroranews-ի հավաստի աղբյուրները հայտնում են, որ Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ջալալ...
Նոր սկանդալ. Թուրքիայում քարտեզ են հրապարակել և նշել, թե որ տարածքները պետք է դառնան իրենց երկրի մասը մինչև 2050 թվականը
Թուրքական գլխավոր հեռուստաընկերության՝ «TRT1»ի հաղորդավարը եթերում պատմել է, թե որ տարածքները պետք է դառնան Թուրքիայի մա...