ՍԴ-ն կքննի Ռոբերտ Քոչարյանի դիմումը. «Հրապարակ»
«Սահմանադրական դատարանը վերջապես կքննի Ռոբերտ Քոչարյանի դիմումը՝ ՀՀ քրօր․ 300․1 հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ։ Նիստը նշանակված է մարտի 23-ին։
Հիշեցնենք, որ ՍԴ-ն 2019-ի հուլիսի 18-ին որոշում էր կայացրել՝ կասեցնել Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի եւ Ռ․ Քոչարյանի դիմումների հիման վրա՝ ՔՕ 300.1 հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործերի վարույթները, եւ կարծիքներ ստանալու համար դիմել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարան եւ Վենետիկի հանձնաժողով։ Նշված կառույցներից պատասխան ստացվեց անցած ամռանը։
Վենետիկի հանձնաժողովի կարծիքով՝ սահմանադրական կարգի դեմ ուղղված հանցագործությունների ձեւակերպման հարցում միջազգային պրակտիկայում միասնական մոտեցում չկա. պետությունների մի մասում հղումները վերաբերում են Սահմանադրությանն ամբողջությամբ, մյուսներն ուղղակի հղում են կատարում սահմանադրական կարգը պահպանելու անհրաժեշտությանը՝ առանց սահմանելու այն։
Ավելին՝ հուլիսի 7-ին նիստ էր նշանակվել, սակայն ԱԺ-ն ՍԴ-ին միջնորդություն էր ներկայացրել՝ խնդրելով հետաձգել քննությունը, պատճառաբանելով, թե պետք է ծանոթանա Վենետիկի հանձնաժողովի կարծիքին։ Սակայն Քոչարյանի փաստաբանները հայտարարում են, որ իշխանությունները հնարավորինս փորձում են ձգել ՍԴ որոշումը՝ հասկանալով, որ դա լինելու է Քոչարյանի օգտին։ Այնպես որ, գործընթացներն իշխանության օգտին չեն որեւէ հարթակում՝ ո՛չ Մարտի 1-ի դատավարությունում, ո՛չ ՍԴ քննության հարթակում»։ Այս մասին գրում է «Հրապարակ» թերթը :
Նմանատիպ հոդվածներ
Սասուն Միքայելյանի դուստրը՝ Սաթենիկը, նշանակվել է Կոտայքի մարզպետի օգնական
Սաթենիկ Միքայելյանը՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի դուստրը, նշանակվել է Կոտայքի մ...
Նիկոլ Փաշինյանի կողմից լրտեսություն անելու և հողերը ծախելու մասին Զարուհի Փոստանջյանի հայտարարությունները քննության առարկա են դարձվել. Փոստանջյանը հրավիրվել էր ՀՔԾ
Նիկոլ Փաշինյանի կողմից լրտեսություն անելու և հողերը ծախելու մասին Զարուհի Փոստանջյանի հայտարարությունների հիման վրա ՀՔԾ-...
Կի՞նն է ստիպել հրաժարական տալ. «Հրապարակ»
«Շաբաթներ առաջ Շիրակի մարզպետի պաշտոնից ազատված Տիգրան Պետրոսյանի հրաժարականի մասին թերթին նոր մանրամասներ են հայտ...
Ընդդիմության լիդերները կասկածում են միմյանց. ինչ է կատարվում մեծ հանրահավաքից առաջ. «Ժողովուրդ»
Օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ընդդիմադիր քաղաքական ուժերի ներսում եւս արշալույսները խաղաղ չեն:Բանն այն է, որ 17 ու...