
Մոսկվայի կաբինետներից մեկում իրար հերթ չտալով մտնում են հայկական քաղաքական դաշտի ակտիվիստները. Դ. Տոնոյան

Մոսկվայի հայկական թանգարանի տնօրեն, Ռուսաստանի հայերի միության համանախագահ Դավիթ Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ազգային պետություն: Ապազգային անհայրենիքներ:
Մոսկվայի, ոչ թե Կրեմլի, մեկ այլ շինության հեռակա կաբինետներից մեկում, որտեղ չեն հյուրընկալվում լուրջ քաղաքական գործիչներ (ընդունվում են միայն գործիքներ), իրար հերթ չտալով մտնում են հայկական քաղաքական դաշտի ակտիվիստները (չխառնել գործիչների հետ), մտնում են «դոբռո» ստանու: Մինչև հոգու խորքը ռուսական մշակույքն ատող, ամեն ռուսականը մերժող (չխառնել ՌԴ քաղաքական ղեկավարության հետ) գործիքները ( չխառնել գործիչի հետ) սկսել են նոր ակցիա «с детства за Россию/ Путина»:
Վերջին շարքերի քաղաքական ակտիվիստների հետ աշխատանքների պատասխանատու ռուսական կաբինետների միջին կարգի մասնագետների հետ հանդիպումից հետո` իրենց երազանքի «դոբռոն» ստացած, շերեմետյեվաների բիզնես զալերում «դոբռոյի» մասին բղավող գործիքները հասնելով Հայաստան, սկսում են երգել ռուսական կատյուշան:
Ով շուտ է քնից զարթնում, սկսում է ուշ զարթնողներին բացատրել Ռուսաստանի հետ ստրկության (չխառնել ընկերության հետ) կարևորությունը:
Եկեք դուք հեռու մնացեք Ռուսաստանից ստացած ֆեյք մանդատներով, թողեք երկիր կառուցենք: Թողեք, մի ապականեք ռուսական մշակույթը մեր աչքերում:
Մի՛ խառնեք մեր ազգայինը ձեր ապազգայինի հետ:
Հայկական ազգայինը չհասկացողը չի կարող հասկանալ ու սիրել ուրիշի ազգայինը:
Ազգային պետություն, ազգային մշակույթ, ազգային արժեքներ, ազգային մարդ- դուք չեք համապատասխանում ոչ մեկին: Դուք ուզում եք լինել հարուստ, ունենալ իշխանություն:
Դուք ուրիշ մոտիվացիա չունեք մետրոյի անցումից ցարական մանդատով հպարտանալիս»: