Մանրամասներ՝ Աղվերանի փակ ժողովից. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել «Իմ քայլը» խմբակցության հավաքից, որին ներկա է եղել նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այդ հանդիպումը եղել է Աղվերանում՝ «Բեսթ ռեզորթ Աղվերան» հյուրանոցում: Խմբակցության շատ անդամներ այնտեղ են եղել շաբաթ օրվանից։ Նիկոլ Փաշինյանը Աղվերան է ժամանել կիրակի՝ առավոտյան 10-ին, եւ մնացել մինչեւ երեկո:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հանդիպմանը ներկա են եղել խմբակցության պատգամավորները, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները՝ բացառությամբ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի, պատգամավորներ Հակոբ Սիմիդյանի եւ Մխիթար Հայրապետյանի:
Ուշագրավ է, որ Աղվերանում երկօրյա հանգստի եւ հավաքի համար ֆինանսավորել է Եվրոպայի խորհուրդը՝ պատգամավորներից մեկի նախաձեռնությամբ. հենց նա է հասել ֆինանսավորման։ Եվրոպական ֆինանսավորմամբ «գրանտային ծրագրի» շրջանակներում իշխող խմբակցության շատ անդամներ, որոնք շաբաթ օրը անցկացրել են Աղվերանում, քննարկել են ԱԺ-ում Էթիկայի հանձնաժողով ստեղծելու անհրաժեշտությունը։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ երբ հաջորդ օրը՝ կիրակի, վարչապետը միացել է պատգամավորներին, նրան ուղղվել են ամենատարբեր հարցերը՝ հայ-թուրքական, հայ-ադրբեջանական հարաբերությունների, ինչպես նաեւ հայ-ռուսական հարաբերությունների մասին:
Հետաքրքիր է, որ երբ բարձրաձայնել են, թե պետք է խորացնել հայ-ռուսական հարաբերությունները, վարչապետը փակագծեր է բացել եւ ասել, թե այդ դեպքում կարող են առաջ քաշվել հարցեր, եւ իրենց առջեւ այնպիսի պայմաններ կարող են դրվել, որոնք չեն կարողանա իրականացնել: «Հարցեր են, որոնք պետք է քննարկենք»,- ասել է Փաշինյանը։
Քննարկման ժամանակ առանձնահատուկ տեղ է տրվել բանակաշինության, Սյունիքի սահմանների վերաբերյալ հարցերին, եւ ներկաները հետաքրքրվել են, թե ինչպես է պաշտպանվելու հայրենիքը կոտրված բանակով։ Եվ, ահա, այս բազմապիսի հարցերից հետո Նիկոլ Փաշինյանն է հարց տվել ներկաներին եւ հետաքրքրվել, թե արդյոք իրենց իշխանությունն այժմ հարգանք վայելում է, թե ոչ:
Եվ այդ հարցից հետո, օրինակ, պատգամավորներ Հայկ Սարգսյանը, Արուսյակ Ջուլհակյանը, Սուրեն Գրիգորյանը եւ այլք հայտարարել են, թե իշխանությունները որեւէ խնդիր չունեն, եւ ավելին՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների պահանջ չկա, եւ կարելի է չգնալ դրան: Ներկաներից միայն ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն է ասել, թե իրենց ռեստարտ է պետք, եւ արտահերթ ընտրություններն անհրաժեշտություն են: Սակայն այս ամենը եղել է միայն քննարկումների մակարդակով, եւ վերջնական որոշում չի կայացվել:
Եվ, ահա, ուշագրավ է, որ միայն վարչապետի՝ Երեւան վերադառնալուց հետո է հայտնի գրառումը արվել, որ «Իմ քայլը» դեմ է արտահերթ ընտրություններին։ Աղվերանում քննարկմանը ներկաներից շատերը վերջնական որոշման մասին չեն իմացել. հերթական անգամ խմբակցության անունից հայտարարություն է տարածվել, որից ոչ բոլորն են տեղյակ եղել։ Այս իրավիճակը կարող է հանգեցնել նրան, որ անգամ առաջիկայում էլի պատգամավորական մանդատից հրաժարվողներ լինեն. նրանց անունները առաջիկայում կհրապարակենք՝ նշելով, թե խմբակցությունից ում են լիազորել համոզել պատգամավորներին, որ խմբակցությունից դուրս չգան կամ մանդատը վայր չդնեն:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ երեկ շատ թեժ իրավիճակ էր խմբակցության պատգամավորների աշխատասենյակներում, եւ շատերը «կուլիսներում» բարձրաձայնում էին, թե արտահերթ ընտրություններն իրոք անհրաժեշտ են»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
«Իմ քայլի» և Նիկոլ Փաշինյանի հանդիպման ժամանակ որոշվել է չեղարկել արտահերթ ընտրությունները
Փետրվարի 7-ին Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը հանդիպում է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:Հանդիպման արդյու...
Ջալալ Հարությունյանը նոր պաշտոնի է նշանակվել Պաշտպանության նախարարությունում
Auroranews-ի հավաստի աղբյուրները հայտնում են, որ Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ջալալ...
«Դժոխքի կիրճ» օպերացիայի մասին. ինչպե՞ս էին Արցախում պլանավորել կանգնեցնել թշնամուն ու ով է մեղավոր, որ դա չստացվեց. WarGonzo
Իսկանդերի և Շուշիի վերաբերյալ: Քանի որ WarGonzo նախագիծն այդ ժամանակ իրադարձությունների էպիկենտրոնում էր, մեր դիտարկումն...
«Չէ սա իրոք ամենավերջին ստորությունն է». հրետանավորին ներկայացրել են վարորդ. Կարո Ղուկասյան
Քաղաքացիական ակտիվիստ Կարո Ղուկասյանը Facebook-ի իր էջում հայտնել է, որ թեեւ սկզբից մինչեւ վերջ մասնակցել է վերջին պատեր...