«Չէ սա իրոք ամենավերջին ստորությունն է». հրետանավորին ներկայացրել են վարորդ. Կարո Ղուկասյան
Քաղաքացիական ակտիվիստ Կարո Ղուկասյանը Facebook-ի իր էջում հայտնել է, որ թեեւ սկզբից մինչեւ վերջ մասնակցել է վերջին պատերազմին, եղել է հրետանավոր, սակայն իր անվան դիմաց գրել են վարորդ, իսկ ինքը անգամ վարորդական իրավունք չունի:
Նա, մասնավորապես, գրել է. «Փաստորեն պատերազմին մասնակցել եմ 27.09.2020 ից մինչև 20.10.2020թթ (իրականում մասնակցել եմ մինչև վերջ 10.11.2020, տուն եմ վերադարձել նոյեմբերի 19 ին)
Պարզվում ա պատերազմի ժամանակ եղել եմ վարորդ ու ռադիոհեռախոսավար, բայց իրականում եղել եմ հրետանավոր հրետանային ստորաբաժանման կազմում Մարտակերտի 1-ին դիվիզիոնի 3-րդ մարտկոցում։ Չէ սա իրոք ամենավերջին ստորություն ա, Մարտակերտի զորամասի կողմից։ Ես եղբայրաբար խնդրում եմ ճիշտը գրեք, թե չէ ստիպված դատի եմ տալու` չի կարելի կռվի դաշտում մինչև վերջ մնացող մարդու հանդեպ այսպես վարվել` այն դեպքում երբ հրամանատարական կազմը բունկերից դուրս չի եկել։
Ես վարորդական իրավունք էլ չունեմ, ռադիոհեռախոսավարությունից էլ գլուխ չեմ հանում»:

Նմանատիպ հոդվածներ
«Իմ քայլի» և Նիկոլ Փաշինյանի հանդիպման ժամանակ որոշվել է չեղարկել արտահերթ ընտրությունները
Փետրվարի 7-ին Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը հանդիպում է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:Հանդիպման արդյու...
Ջալալ Հարությունյանը նոր պաշտոնի է նշանակվել Պաշտպանության նախարարությունում
Auroranews-ի հավաստի աղբյուրները հայտնում են, որ Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ջալալ...
«Դժոխքի կիրճ» օպերացիայի մասին. ինչպե՞ս էին Արցախում պլանավորել կանգնեցնել թշնամուն ու ով է մեղավոր, որ դա չստացվեց. WarGonzo
Իսկանդերի և Շուշիի վերաբերյալ: Քանի որ WarGonzo նախագիծն այդ ժամանակ իրադարձությունների էպիկենտրոնում էր, մեր դիտարկումն...
Ահավոր վախեցած ենք. Ալեն Սիմոնյանը՝ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունների մասին
Շատ, ահավոր վախեցած ենք, նենց վախեցած ենք, որ մասնակցելու է, որ նույնսիկ ասելու չէ: Այս մասին լրագրողների հետ զրույցում...