Հայ գերիների հարցով զբաղվում են անձամբ Պուտինը, Լավրովն ու Շոյգուն. ՀՀ-ում Ռուսաստանի դեսպան
Այսօր լրագրողների հետ զրույցում Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինն ասել է, թե ինչ է քննարկել Հայաստանի նախկին ղեկավարների հետ:
Դեսպանը նշել է, որ քննարկել է հարցեր, որոնք վերաբերում են Ռուսաստանի և խաղաղապահ կոնտինգենտի կողմից կատարվող աշխատանքներին, ինչպես նաև Արցախում հումանիտար արձագանքման միջազգային կենտրոնին:
Կոպիրկինը փոխանցել է՝ ում հետ էլ զրուցել է, ընդգծվել է երկու պետությունների միջև մտերիմ ու դաշնակցային հարաբերությունների կարևորությունը:
Դեսպանի խոսքերով, հայ գերիների հարցը ամենառաջնայիններից մեկն է այն խնդիրների համակարգում, որոնք լուծվում են նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությամբ:
Նա ասել է, որ գերիների հարցով զբաղվում են անձամբ Պուտինը, Լավրովն ու Շոյգուն. «Այդ հարցի լուծումն այնքան արագ չի ընթանում, ինչպես կցանկանայինք, սակայն հավատացեք, որ արվում է հնարավորը, որպեսզի այդ խնդիրը լուծվի ու այն կլուծվի»:
Նմանատիպ հոդվածներ
«Իմ քայլի» և Նիկոլ Փաշինյանի հանդիպման ժամանակ որոշվել է չեղարկել արտահերթ ընտրությունները
Փետրվարի 7-ին Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը հանդիպում է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:Հանդիպման արդյու...
Ջալալ Հարությունյանը նոր պաշտոնի է նշանակվել Պաշտպանության նախարարությունում
Auroranews-ի հավաստի աղբյուրները հայտնում են, որ Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ջալալ...
«Դժոխքի կիրճ» օպերացիայի մասին. ինչպե՞ս էին Արցախում պլանավորել կանգնեցնել թշնամուն ու ով է մեղավոր, որ դա չստացվեց. WarGonzo
Իսկանդերի և Շուշիի վերաբերյալ: Քանի որ WarGonzo նախագիծն այդ ժամանակ իրադարձությունների էպիկենտրոնում էր, մեր դիտարկումն...
«Չէ սա իրոք ամենավերջին ստորությունն է». հրետանավորին ներկայացրել են վարորդ. Կարո Ղուկասյան
Քաղաքացիական ակտիվիստ Կարո Ղուկասյանը Facebook-ի իր էջում հայտնել է, որ թեեւ սկզբից մինչեւ վերջ մասնակցել է վերջին պատեր...