ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պարգև Սրբազանը ներկայացրել է Արցախի թեմի նոր առաջնորդին
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 3-ին ընդունել է Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանին և հատուկ հանձնարարություններո¬վ Հայրապետական նվիրակ Գերաշնորհ Տ․ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանին։
Նախագահը երախտագիտություն է հայտնել Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանին տասնամյակներ շարունակ Արցախում հայրենանվեր առաքելություն իրականացնելու և օրհասական պահերին ժողովրդի կողքին լինելու համար՝ չափազանց կարևոր համարելով նրա դերակատարությունը Հայրենիքի զարգացման ու հոգևոր արժեքների պահպանման գործում։ Արայիկ Հարությունյանի խոսքով՝ Պարգև Սրբազանը միշտ եղել է ու կմնա Արցախի ու նրա պատմության հերոսական էջերի խորհրդանիշը բոլոր սերունդների համար՝ հույս հայտնելով, որ այն ևս մշտապես իր տեղը կունենա Սրբազան Հոր հոգում, աղոթքներում և գործերում։
Երկրի ղեկավարը շնորհավորել է Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանին Արցախի թեմի առաջնորդ նշանակվելու կապակցությամբ՝ վստահություն հայտնելով, որ հայ ժողովրդի համար այս դժվարին շրջանում թեմակալ առաջնորդն իր գործունեությամբ մեծապես կնպաստի համախմբված ջանքերի գործադրմանը և ժողովրդի հավատքի ամրապնդմանը։
Նմանատիպ հոդվածներ
Ջալալ Հարությունյանը նոր պաշտոնի է նշանակվել Պաշտպանության նախարարությունում
Auroranews-ի հավաստի աղբյուրները հայտնում են, որ Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ջալալ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Բառացի՞ եք թարգմանում». Անուշ Բեղլոյանը թարգմանում է իր հայտարարությունը. բոլորը սխալ են հասկացել
Այսօր ԱԺ-ում Իմ քայլը խմբակցության պատգաավոր Անուշ Բեղլոյանը թարգմանեց իր հայտարարությունը: Հիշեցնենք՝ Իմ քայլի» պա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. 1998 թվականին այս օրը Լեւոն Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց
1998 թվականի փետրվարի 3-ին հանրապետության նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, հաշվի առնելով երկրում ստեղծված իրավիճակը, ստիպվա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես են փրկվել 70 օր անհետ կորած համարվող զինվորները
Օրական երկու գդալ բրինձ էինք ուտում. ինչպես են փրկվել 70 օր անհետ կորած համարվող զինվորները: Մանրամասները Փաստինֆոյի ռեպ...