Լիբանանի օդային տարածքում իսրայելական կործանիչները հետախուզական թռիչքներ են իրականացրել
Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի հարավային հատվածում Իսրայելի Զինված ուժերի անօդաչու թռչող սարք է նկատվել, հաղորդում է ТАСС-ը՝ հղում անելով LBC հեռուստաալիքին:
Լիբանանյան աղբյուրը հաղորդում է, որ բացի ԱԹՍ-ից, միաժամանակ, իսրայելական կործանիչները հետախուզական թռիչքներ են կատարել Բեյրութից հարավ ընկած Բշամուն, Շուեյֆաթ, Արամուն և Խալդե շրջաններում:
Լիբանանյան կողմը երկրում տեղակայված ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի հրամանատարությանը տեղեկացրել են, որ Իսրայելը խախտել է համատեղ սահմանին հրադադարի ռեժմիմ պահպանման ռեժիմը՝ սահմանված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 1701 բանաձևով:
Փետրվարի 1-ին Լիբանանում ազդեցիկ դիրքեր ունեցող շիա ուղղվածության «Հզբոլլահ» կուսակցության ուժերը երկրի հարավում իսրայելական ԱԹՍ են խոցել:
Իսրայելական կողմն իրենց կործանիչների՝ Լիբանանի օդային տարածքում կատարած հետախուզական թռիչքները հիմնավորել է «Հզբոլլահ»-ի զինյալների տեղաշարժերը վերահսկելու անհրաժեշտությամբ:
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է դարձել, թե որ երկիրը կվերածվի ռազմադաշտի ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև հնարավոր պատերազմի դեպքում
Նորվեգիայում ամերիկյան ներկայության ուժեղացումը բացասական հետևանքներ կունենա Օսլոյի համար: Այս մասին գրում է РИА Новости...
Ռուսական Mash-ի գլխավոր խմբագրի տեղակալը աշխատանքից հեռացել է հրապարակված լուրերի ֆոնին
Ռուսական Mash ինտերնետ ռեսուրսի գլխավոր խմբագրի տեղակալ Սերգեյ Տիտովը հայտարարել է աշխատանքից ազատման մասին թելեգրամ ալի...
Մակրոնը Նավալնիի ազատազրկմանն անդրադարձել է ռուսերենով
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, արձագանքելով ՌԴ-ում ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի ազատազրկման պայմանական ժամկետ...
ԱՄՆ և եվրոպական մի շարք երկրներ հանդես են եկել Նավալնիի ազատ արձակելու կոչով. ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է
Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասը կոչ է արել ՌԴ իշխանություններին ազատ արձակել բլոգեր, ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնի...