Մակրոնը Նավալնիի ազատազրկմանն անդրադարձել է ռուսերենով
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, արձագանքելով ՌԴ-ում ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի ազատազրկման պայմանական ժամկետն իրականով փոխարինելու որոշմանը, թվիթերյան գրառում է կատարել ռուսերենով: Մակրոնի գրառմանն անդրադարձել է Репортёр-ը:
Ֆրանսիացի առաջնորդը դադապարտել է ՌԴ իշխանությունների և հանդես եկել Նավալնիին ազատ արձակելու կոչով: «Ալեքսեյ Նավալնիի դատավճիռն անթույլատրելի է: Քաղաքական տարաձայնությունները ոչ մի պարագայում հանցագործություն չեն համարվում: Մենք կոչ ենք անում անհապաղ ազատ արձակել նրան»,- սոցցանցում ռուսերեն գրել է Մակրոնը:
Հիշեցնենք, որ նման կոչով հանդես են եկել նաև Մեծ Բրիտանիայի, Կանադայի, Ավստրիայի, ԱՄՆ-ի, Գերմանիայի ներկայացուցիչները:
Ալեքսեյ Նավալնիին 3,5 տարվա ազատազրկման է դատապարտել մոսկովյան դատարանը, որի որոշմամբ «Իվ Ռոշեի» հափշտակությունների մասին գործով պայմանական ազատազրկումը փոխարինվել է իրականով: Նավալնին ընդհանուր ռեժիմի գաղութում կանցկացնի 2 տարի 8 ամիս:
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է դարձել, թե որ երկիրը կվերածվի ռազմադաշտի ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև հնարավոր պատերազմի դեպքում
Նորվեգիայում ամերիկյան ներկայության ուժեղացումը բացասական հետևանքներ կունենա Օսլոյի համար: Այս մասին գրում է РИА Новости...
Նավալնիի համախոհը հրաժարվել է մեկնաբանել բրիտանացի դիվանագետի մասնակցությամբ տեսանյութը
Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի գործադիր տնօրեն Վլադիմիր Աշուրկովը հրաժարվել է մեկնաբանել այն տեսանյութը, որտեղ նա, ե...
ԱՄՆ և եվրոպական մի շարք երկրներ հանդես են եկել Նավալնիի ազատ արձակելու կոչով. ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է
Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասը կոչ է արել ՌԴ իշխանություններին ազատ արձակել բլոգեր, ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնի...
Twitter-ը սահմանափակել է Թուրքիայի ՆԳ նախարարի թվիթի հասանելիությունը
Twitter-ը սահմանափակել է հասանելիությունը Թուրքիայի ՆԳ նախարարի թվիթին, որը «ԼԳԲՏ այլասերվածներ» է անվանել այն ուսանողնե...