Հայտնի է դարձել, թե որ երկիրը կվերածվի ռազմադաշտի ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև հնարավոր պատերազմի դեպքում
Նորվեգիայում ամերիկյան ներկայության ուժեղացումը բացասական հետևանքներ կունենա Օսլոյի համար: Այս մասին գրում է РИА Новости-ն:
Նորվեգիայի զինված ուժերի ակադեմիայի ուսուցիչ, փոխգնդապետ Թուրմուդ Հեյերի խոսքով, հենց այս երկիրն է, որ կարող է ռազմական սրացման դեպքում երկու պետությունների բախման կետ դառնալ:
«Նորվեգիան ավելի ու ավելի է մեծացնում մասնակցությունը Ռուսաստանի և ԱՄՆ գերտերությունների մրցակցությանը: Հետևաբար, ռիսկը, որ հակամարտության կամ ճգնաժամի դեպքում, եթե այն դուրս գա վերահսկողությունից, Նորվեգիան վերածվի ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև ռազմադաշտի, նույնպես աճում է», - ասել է Հեյերը:
Նա նշել է, որ վերջին տարիներին Նորվեգիային տրվել է Ծայրահեղ Հյուսիսում ԱՄՆ առաջավոր պաշտպանությունում ռազմավարական կարևորություն ունեցող տարածքի դեր, քանի որ այն ամենամոտն է գտնվում «վտանգին, որից ճգնաժամային իրավիճակում Ամերիկան խուսափում է ամենից շատ՝ Ռուսաստանի միջուկային ուժերին»:
Նմանատիպ հոդվածներ
Էրդողանը որոշել է փոխել Թուրքիայի սահմանադրությունը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ պետք է նոր սահմանադրություն մշակել։ Տեղեկությունը հայտնում է Dai...
Ռուսական Mash-ի գլխավոր խմբագրի տեղակալը աշխատանքից հեռացել է հրապարակված լուրերի ֆոնին
Ռուսական Mash ինտերնետ ռեսուրսի գլխավոր խմբագրի տեղակալ Սերգեյ Տիտովը հայտարարել է աշխատանքից ազատման մասին թելեգրամ ալի...
ԱՄՆ-ը պատասխանել է՝ Ռուսաստանում բողոքի ցույցերին իր մասնակցության մասին մեղադրանքներին
ԱՄՆ-ն պատասխանել է՝ Ռուսաստանում չարտոնված բողոքի ակցիաներին իր մասնակցության մասին մեղադրանքներին՝ հայտարարելով, որ Վաշ...
ԱՄՆ և եվրոպական մի շարք երկրներ հանդես են եկել Նավալնիի ազատ արձակելու կոչով. ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է
Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասը կոչ է արել ՌԴ իշխանություններին ազատ արձակել բլոգեր, ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնի...