
Հայ-բելառուսական ընկերություն,որը կզբաղվի վերելակների արտադրությամբ. նոր քննարկում ԱԺ-ում

Հայաստանում Բելառուսի դեսպան Ալեքսանդր Կոնյուկը ՀՀ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանի հետ հանդիպման ժամանակ առաջարկել է հայ-բելառուսական համատեղ ընկերություն բացել, որը կզբաղվի վերելակների արտադրությամբ: Տեղեկությունը հայտնում է ԱԺ մամուլի ծառայությունը։
Մելքումյանը կարևորել է Բելառուսի հետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակում, մասնավորապես համատեղ ջանքերը գազի գնի հարցում միասնական մոտեցում ցուցաբերելու առումով: Նա նաև շնորհավորել է բելառուս ժողովրդին Օստրովեցի նորակառույց ատոմակայանի շահագործման առթիվ՝ ընդգծելով Մեծամորի ատոմակայանի աշխատակիցների դերը հատկապես տուրբինային արտադրամասի շահագործման հարցում:
Համատեղ հայ–բելառուսական գործարանի մասին խոսակցությունները սկսել էին դեռևս 2020-ի մարտից։